Բոլոր խոսքերն իմ երգում - ճաճանչներ են լոկ
Բոլոր խոսքերն իմ երգում   ճաճանչներ են լոկ:
Կապույտ միգում   ոսկեգույն ճաճանչներ են լոկ:
Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգում   ճաճանչներ են լոկ
Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին,
Բայց ինչո՞ւ են ամոքում   ճաճանչներ են լոկ...

