Դուրսը, հեռվում — դաշտեր ու դաշտեր
Դուրսը, հեռվում   դաշտեր ու դաշտեր:
Երկինքը   կապույտ, արևոտ, անհուն:
Ամպի պես կախված օրորվում է դեռ
Կյանքը աշխարհում:
Դաշտեր ու դաշտեր: Ու արևը   վառ:
Եվ կյանքը   անտես: Զգում եմ, որ ես
Դուրս կգամ հիմա, կընկնեմ ճանապարհ:
Մի՞թե չգիտես:
Կգնամ մենակ: Կյանքում, աշխարհում:
Եվ մի իրիկուն կմթնի ուղին:
Ու կվերջանա երկրային հեռուն  
Ճանապարհը հին:
1916

