Շամիրամ
Իրիկնային փողոցում ես տեսա նրան։
Նա   սևաչյա պչրուհի, գուցե   Շամիրամ։
Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները նա,
Երկու համբույր   փողոցում, մայթերի վրա:
Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։
Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է   ծեր։
Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա, 
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։

