Ես հավատում եմ հասկի շշուկին, խոսքին
Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին  
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին: 
Հեռաստանները հացի   ոսկեգույն, ոսկեգույն: 
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն: 
Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար 
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ: 
Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար` 
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ: 
Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ` 
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ: 
Եվ հավատում էի ես հասկերի խոսքին, 
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին... 

