Զայրույթ
Դու ժանտախտի պես կեղեքում ես
սիրտս ու հոգիս,
Դու, ինչպես ամենավերջին մոլագար,
Ստիպում ես, որ արյունս խելագարի պես
եռա երակներումս:
Դու ինձ նետում ես տխրության և հիասթափությունների մի
հսկա անդունդ:
Դու խելագարի պես նայում ես աչքերիս
Ու ստիպում տանջվել չարածներիս համար:
Գիտեմ՝ դու իմ թշնամին ես,
Քեզ պետք է սանձեմ:
Բայց միևնույնն է, դու արդար ես,
Որովհետև ստիպում ես ինձ պայքարել
Կյանքի անարդարությունների դեմ,
Համոզում ես, որ սխալ եմ ապրում:
Բայց ամենածանր այն է, որ անընդհատ
Հիշեցնում ես իմ թերությունները:
Խղճա՛ ինձ և մի՛ եղիր այդքան դաժան:
13.09.2009թ. Մեղրի

