Գոմեծը ու իր խնամողը
Գոմեշը կամեցավ հարվածել իր խնամողին, բայց չկարողացավ, ուստի և տրտնջաց աստծու դեմ, թե.
Իմ եղջյուրները ուղիղ չես ստեղծել, այլ կորաձև:
Եվ խնամողը պատասխանելով ասաց.
Աստված գիտեր քո չար կամքը և դրա համար որոշեց, որ քեզ այդպիսի եղջյուրներ բուսնեն: