Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Աննա Բաբուջյան

Հավերժող սեր ես, երկիր Հայաստան

Ու շուրթերիս բառն է հալվում

Երբ խոսում են քարերը քո,

Իմ երգերը համրանում են

Քո զեփյուռի ձայնի ներքո։

Քեզնով սնված մի ծաղիկ եմ

Ես առանց քեզ կթառամեմ,

Բայց թե հողդ ցավից ճաքի

Վերջին կաթիլն արտասուքիս

Քեզ կընծայեմ։

Որ դարերով ցաված սիրտդ Էլ չճաքի,

Որ կորիզդ հավերժության

Երաշտի մեջ վերընձյուղվի։

Դու հավերժի'ր միշտ հայրենիք.

Քո լինելիության ու փառքի համար

Տես որքա՜ն տղեք էլ տուն չդարձան,

Տես որքա՜ն այրան գետեր հոսեցին

Որ քո անունը Անկախ Հայաստան

Ու միշտ փառապանծ հայրենիք մնա ։

Դու հավերժական սեր ես հայրենիք

Ես աղոթում եմ գալիքիդ համար

Ու երազանքս է, որ հղիանաս,

Որ շա՜տ գիրանաս

Ու քո երկունքից երկինքը ճաք տա

Աշխարհի համար մի զավակ ծնի,

Որ ճիչը նրա հավերժ լռեցնի

Պայթյունն ականի

Ա՜խ ծնի'ր երկինք, ծնի'ր երազանքս

Հենց այս վայրկյանին

Որ այդքան սպասված զավակիդ կոչեմ ես...

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ...

Ա՜խ ծնի'ր երկինք, ծնի'ր երազանքս հենց այս վայրկյանին։

17.05.2024

ԱԽՈՒՐՅԱՆ