Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Աննա Բաբուջյան

Սիրտ իմ, մի պայթիր

Սի'րտ իմ, մ'ի պայթիր.

Աշխարհն էն գլխից ծուռ է պտտվել,

Սի'րտ իմ, համբերի'ր.

Համբերությունը հաղթող է եղել։

Քո բաբախները թող միշտ սեր ծնեն

Դու սիրով սնվի'ր , սի'րտ իմ վիրավոր,

Ինչքա՜ն էլ խոցի կյանքի նետը քեզ`

Հիշի'ր ժամանակը բալասան է մեզ։

Մի ոսկե կանոն կա այս փուչ կյանքում,

Որ անափ սերը աշխարհ է փրկում,

Սի'րտ իմ, մի' պայթիր ու մի' չարացիր

Դու սիրով սնվի'ր ու սեր տարածի'ր ։

Քեզ շատ է խոցել վիշտը հայ ազգի

Գիտեմ վերքերդ խորն են, արնահոս,

Բայց սիրտ իմ տոկա, նորից բաբախի'ր

Քո սիրո լույսով աշխարհը փրկի'ր ։

27.06.2024

ԱԽՈՒՐՅԱՆ