Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Գոռ Մաթևոսյան

Ամեն բարձկան ջորի...

Ամեն բարձկան ջորի, ամեն հոգնած գրաստ

Կայտառ ձի է զգում, երբեմն էլ նժույգ,

Ու հերոս է զգում՝ նստած թամբի վրա

Ողջ օրը ճանճ քշող ամեն խղճուկ գեղջուկ...

Մեխի տափակ գլխին ամեն հարվածող էլ

Մուրճ է վստահ զգում ՝ ամրակուռ ու հուժկու,

Կեղտաջրով լիքը ջրափոսն էլ ծով է,

Ու մրրիկ է ահեղ քամին մեղմ ու տաքուկ...

Լուրջ բժիշկ է զգում ամեն անհույս հեքիմ,

Ամեն փոխադրություն գրող գիտնական է,

Ամեն ցեխոտ գարշանք հրաշք է անմեկին,

Ամեն աղմուկ հանող՝ մի ահարկու ական...

Այս ի՞նչ ժամանակում, ի՞նչ կյանքում ենք ապրում,

Հիմա ամեն բարձրյալ, ամենահաղթ աստված,

Մարդանման, մարդոտ, մարդաբույր է զգում

Բնավ առանց ամոթ, բնավ չսաստված...

23.07.2023