Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Աշխեն Քեշիշյան

Հին հավատի տաճարում

Հին հավաի տաճարում

խնկի բուրմունք դառնալ,

տարածվել

մոխրացած պատերով,

քրմի ձեռքերին քսվել։

Կամ դառնալ փոքրիկ

Նռան ծաղիկ

ընկնել

գետի ջրերի մեջ,

զմրուխտագույն տերևի հետ

լողալ։

լողալ։

Գետ դառնալ,

փոխել գույները՝

արևածագին,

արևմուտին։

Արևալույս լինել՝

կանաչ ջրերում։

Դառնալ ձայնիդ ելևէջները

երգիդ հետ ճախրել

օդում,

ընկնել ծառերի թաց ճյուղերին։