Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Խանում Ավանյան

Քանի տարի է

Քանի տարի է

կին եմ

հասարակ,

ամեն առավոտ

մաքրում եմ հատակը,

բակը,

մտքերս...

Հայելու դիմաց ներկում դեմքս.

ոչ ոք չիմանա ինձ,

չտեսնի դարակներում դասավորված

օրերս՝ գույնզգույն։

Քանի տարի է

կին եմ

ու ստիպված ժպտում եմ,

ներսումս պահում ծովը,

վազում եմ,

վազում

անհասցե...

Փողոցում գույներ էին վաճառում,

գնել հարկավոր չէր,

քանի որ ես կին եմ

եվ

գույներն իմ ներսում են։