Ես գիտեմ՝ դու ինչ ես ապրում
Ես գիտեմ՝ դու ինչ ես ապրում,
ասես սիրտդ ձգանով քաշում են,
քո ամեն մի զգացած ու ապրում
ասես մեկն ինչ-որ տեղ հաշվում է…
Մե՛կ հանգիստ ես, մեկ էլ զայրութը
նորից քեզ իր երախն է առնում
այդ ինչի՞ց է նրանց սրտանյութը,
որ տագնապն այս նրանց չի սպառնում ․․․
Մեկ գոռում ես՝ վերջ ժամանակն է
որ լինենք ցավից ուժեղ,
ձեռքերիդ է թափվել իմ թանաքը,
հարկավոր է նախ ցավը բուժել․․․
Լա՛ց եղիր,
լա՛ց եղի՛ր
գոռա՛․․․
և մահից կյանքով զատվիր
Լաց եղի՛ր,
լաց եղի՛ր
գոռա՛․․․
Քեզ հյուծող ցավից ազատվի՛ր․․․
Իսկ հետո նոր
ուժեղ եղիր․․․
իսկ հետո նոր
եղի՛ր ուժեղ․․․
06.10.2023