Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Հովհաննիսյան

Քեզ մոտեցա սեր հուսալով

Քեզ մոտեցա սեր հուսալով,
Պայծառ դիմքիդ նայեցի,
Ես խավարած վշտի ամպով,
Դու արշալույս նազելի:

Ես ասացի. «Ինձ քույր եղիր,
Եղի՛ր ընկեր ցավակից,
Սերըս, երգըս դու ընդունի՛ր
Նվեր տանջված մի սրտից»։

Բայց դու, զավակ փարթամության,
Չհասկացար երգս աղքատ.
Դու նույն անհոգ թռչնակ գարնան,
Ես նույն երգիչն հուսահատ...

1887