Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Համո Սահյան

Ում համար իմ ուշքը գնաց

Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր...Ուշ էր արդեն:
Ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տվի անցա
Բայց երբ հետո ուշքի եկա,
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն:
Եվ ապրում ենք ափսոսալով,
Եվ դժվար ենք ուշքի գալիս,
Որ ուշացած ուշքի գալով
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս: