Սիրելի աչեր...
Սիրելի՛ աչեր.
Որպես մութ գիշեր
Վառված աստղերով,
Անմեկին ահով
Ցնցում եք հոգիս,
Եվ, մերթ նայելիս,
Անդիմադրելի
Հրապուրանքով լի
Սիրտս եք թափանցում,
Բայց դուք չեք խոցում,
Այլ մեղմ, անվրդով,
Լուռ այրվող խանդով
Գրկում եք ամուր
Սիրտս անձնատուր
Եվ ճմլում այնքան
Քաղցը՜ր, դյուրեկան...
Օ՜, ոչ թե պաչել,
Այլ ապշած պաշտել
Ձեզ միայն կուզեի,
Սիրատենչ սրտի
Ջերմ խոսակիցներ.–
Սևորա՛կ աչեր։
1891