Հովհաննես Թումանյան
Ատելուս համար...
Ատելուս համար
Դեռ չեմ զղջացել,
Բայց սիրուս համար
Շատ եմ ողբացել։
1893