Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Մոռացված վարդեր

Ձեր վարդերը թողիք մեզ մոտ,
Ափսոսում եմ ես սըրտանց,
Եվ նրանց բույրն անուշահոտ
Ափսոսանքով է լըցված։

Ափսո՜ս, ափսո՜ս... ինչո՞ւ եք դուք
Ձեր վարդերը մոռանում.
Չէ՞ կան բաներ մեր կյանքի մեջ,
Որ մոռանալ չի լինում.

Չեն մոռանալ աղջիկ ու սեր,

Չեն մոռանալ վարդ ու բույր...
Առանց նրանց՝ կյանքը ձմեռ
Ու գիշեր է սևաթույր։

Թե մոռացան առավոտը,
(Մի գիշեր է միայն անցնում),

Ո՛չ այն սիրտը, ո՛չ այն հոտը
Էլ չեն գըտնիլ նըրանցում...

Ձեր մոռացած այն վարդերը
Ուղարկում եմ ես ահա,
Դեռ մնում են ողջ թերթերը,

Բայց բուրմունքը էլ չըկա։

1898