Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Կույր աշուղը

Կույր աշուղը մի տան բակում
Եկել նստել` երգ է երգում.
Երգում է ու սազին տալի
Էնպես տխո՜ւր ու սրտալի.

«Է՜յ պարոններ, երնե՛կ նրան,
Ով տեսնում է ամեն օր
Կապույտ կամար, արևի լույս
Ու երեսը իրեն մոր»։
Երգում է ու սազին տալի

Տխուր-տխուր ու սրտալի։

1907