Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...

Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ
Ինչպես գարունքվան օրերը ծաղկոտ,
Ինչպես տարագիր հավքերը՝ երգով
Կանցնեն իմ հոգու աշնան երկընքով։

Եկաք ու կերթաք, ինչ որ կըմընա,
Էս լավ գիշերվան հիշատակն է նա,
Չէ՞ որ հուշերն են թանկ գանձերը մեր
Ա՜խ, ինչ գանձ բերիք էսօր ինձ նըվեր։

1920