Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Մեծության աթոռ

Ես գիտեմ կյանքում աթոռ մեծության,
Խաչեր ու աստղեր շարեշա՜ր վերան…
Ով այդ աթոռին հասնել ուզենա,
Երկու հատկություն պետք է ունենա
Մեծի առաջև խոնարհվի՜լ, դողա՜լ…
Մեծի հետևից կամացո՜ւկ սողալ…