Իդեալիստ
Երբ ուսանող էր համալսարանում,
Իդեալ էր փնտրում նա ամեն բանում.
Նա միշտ ասում էր. «Առանց իդեալի
Կյանքն է անապա՜տ, մարդն է խղճալի՜»։
Բայց ահա՛ կյանքի նա դըպրոց մըտավ,
Եվ, գիտե՞ք. իդեալն ի՛նչ բանում գըտավ
Հարուստ օժիտով մի աղջիկ առավ
Եվ կընկա փողով… հայտնի մարդ դառավ…