Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Թղթախաղ

Թո՜ւղթ ու կավի՜ճ, սեղա՜ն կանաչ,
Անքո՜ւն գիշեր, կռի՜վ ու վե՜ճ
Ահա՛ նոր քայլ դեպի առաջ,
Նո՛ր գործի սեր ազգի մեջ…

Թուղթ են խաղում հարուստ, անփող,
Տերտեր, ուսյալ և անուս,
Նույնիսկ հայ կին, հայ ուսանող…
Ցնծա՜, հա՛յ ազգ, աչքըդ լո՜ւյս…