Մարդ ու կին
Կընկատեր, գիտեմ, ու չի՛ ամաչում,
Ինչ տեղ կին. փեշիցն է կըպչում
Լինի դա տընում, փողոցի միջում,
Կաֆե-շանտանում, թե խոհանոցում…
Ու այդպես լըրբին մենք չենք քարկոծում…
Բայց, աստված չանի՜, կինը բա՛ն անի,
Մի շա՜տ թեթև բան մեկին հավանի
Ու հետը թեթև սիրախաղ անի.
Կամ թողնի մարդուն, չուզենա խաբի…
Աշխարհը խեղճին սա՛ղ–սա՛ղ կըլափի…