Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Երգ և մետաղ

Երգիչը քեզ երգ նվիրեց,
Մեծատունը յուր ոսկին.
Երգիչը քեզ «կյանք» անվանեց,
Մեծատունը «սիրուն կին»…

«Տո՛ւր ինձ ձեռքըդ» հարուստն ասաց
«Իմ ողջ գանձըս քեզ պարգև».
Իսկ երգիչը սիրուց տանջված՝
Միայն ողբաց քո առջև…

Բայց դու, զավա՛կ փարթամ կյանքի.
Երգչի երգը մերժեցիր,
Եվ քո սիրտը ժանգ-մետաղի
Խավար փայլին զոհեցիր…
1889, 8 ապրիլի