Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Մատաղ կրծքում սիրտ զգայուն․․․

Մատաղ կրծքում սիրտ զգայուն,
Ոսկի հույսեր կրծքի տակ.
Պայծաո դեմքին աչեր փայլուն.
Աչերի մեջ սիրո կրակ.
Թե ժպտում է գարնան քնքուշ
Վարդ է բացվում շրթունքին.
Թե խոսում է ձայնիկն անուշ
Կախարդում է իմ հոգին…
Եվ ամեն ժամ, երբ տեսնում եմ
Այդ նազելի էակիս,
Ես վառ սիրով փայփայում եմ
Նստած ես իմ ջերմ կրծքիս,
Ինձ թվում է, թե մահ չկա՛,
Մահու ժամն է լոկ երազ.
Եվ չեմ ուզում ես հավատալ,
Թե կյանքն ունի և՛ օրհաս…
16 փետրվարի 1895 թ.
Մոսկվա