Օրեր են գալիս
Օրեր են գալիս և օրեր գընում,
Անվե՜րջ են մարդկանց ցավերն ու հոգսեր.
Եվ նա՛ է կյանքի հարատև կռվում
Մարտնչում, որպես զինվոր անվեհեր,
Ով լույսի սիրով սիրտը բորբոքած,
Ուխտել է լինել մշակ աշխարհի.
Ապրե՜լ վեհ գործի հերո՛ս անձնուրաց,
Մեռնե՜լ մարտիրո՛ս վեհ գաղափարի…