Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Հառաջ

Հառա՜ջ, իմ եղբայր… հերիք է, որքան՝
Խըղճուկ, անձնատո՜ւր ապիկար լացին՝
Ողբացի՜ր անլուռ, սըգվորի նըման,
Զո՜ւր սպասելով վարդ–լուսաբացին։

Հառա՜ջ… քաջաշունչ, հաղթական հոգով
Բա՛ց քեզ ճանապարհ վաղ թե անագան
Քո հարթած ուղին կը ծածկվի ծաղկով,
Ա՛յլ ուղի չունի քո լույս-ապագան…