Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Յարիս

Յա՜ր եմ կանչում ձե՛ն չես տալիս,
Ա՜խ, սիրակա՛ն, դու ո՞ւր ես.
էս նեղ օրիս, անճար հալիս,
Ճա՛ր չես անում, դու ո՞ւր ես...

Սև արյուն է սըրտես կաթում...
Յարաբ դո՛ւ էլ տըխո՛ւր ես...
Մենակ, մեռա՜ էս մութ բանտում
Իմ լույս ճրագ, դու ո՞ւր ես...