Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Սի՛րտըս  երկինք է

- Սի՛րտըս երկինք է…

Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ –
Գահ ունի այնտեղ:

- Սի՛րտըս երկինք է…

Բու՛յր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին –
Ամայի սրտին…

Սիրտըս երկինք է…

1893
Թիֆլիս