Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Վերջին հորձա՛նք իմ ցնորքի

Վերջին հորձա՛նք իմ ցնորքի,
Գրոհ տվիր կյանքիս վերջին,
Ձեռիդ անհուն բաժակ ոսկի`
Արբեցումի հրով վերջին:

Սեգ մազերդ օձախռիվ
Խճըճեցին ուղիս վերջին.
Անհագ հոգիս լցվեց լրիվ
Մահասրսուռ սիրով վերջին:

Արյունս հիմի աչքս առած`
Դեմդ եմ կանգնել դողով վերջին.
Սիրտս փռված` սիրուդ առաջ,
Մահ խոցեցիր սրով վերջին…

1927
Երևան