Ավետիք Իսահակյան
Տիեզերքն այս անսահման
Տիեզերքն այս անսահման
Իր ծանրությամբ ահագին
Կախված է սոսկ մի մազից, -
Եվ այդ մազն է իմ հոգին:
1932
Փարիզ