Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Քո՛ւյր իմ նազելի, նայիր քո դիմաց

Քո՛ւյր իմ նազելի, նայիր քո դիմաց`
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա˜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա˜տ եմ լացել…

Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու – ես շա˜տ եմ լացել,
Ճակտիս մռայլ` մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա˜տ եմ լացել…

1904
Թիֆլիս