Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Մի երեխա քնից զարթնել

Մի երեխա քնից զարթնել
Լաց էր լինում աղիողորմ:
Սրտի ուզած բաներն ամեն
Տեսել էր նա պերճ երազում,
Եվ զարթնելով բոլորը մեկ
Կորցրել էր, ու սրտաբեկ
Հիմա նստել, լաց էր լինում:

Լաց մի՛ լինիր, տղաս, զուր տեղ,
Երիտասարդ կյանքդ ամբողջ –
Այդ երազը հրաշագեղ –
Դեռ առաջդ է լուսաբողբոջ:
Ապա ե՞ս ինչ անեմ, տղաս,
Որ կորցրել եմ անվերադարձ
Ամեն, ամեն բան աշխարհում,
Եվ չունեմ էլ ո՛չ մի երազ
Իմ մթնացող օրվա առաջ …

1940
Բորժոմ