Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Մշուշն եկավ, թևը փռեց

Մշուշն եկավ, թևը փռեց,
Ծովը ծածկեց, մերի՛կ ջան, -
Ա˜խ, իմ դարդը ուրուրի պես
Սիրտտս կերավ, մերի՛կ ջան …

Կուզեմ չքվիմ, կուզեմ կորիմ,
Փոթորկի մեջն ընկնիմ. –
Փոթորիկին խեղճ սիրտս տամ,
Չար ուրուրեն ազատվիմ:

Ու դիա˜կս թո՛ղ, մերի՛կ ջան,
Ծովը նետե ժեռ ափին. –
Սիրտս` հարհանդ, սիրտս` անդարդ
Ընկնեմ էն լո՛ւռ, լե՛ռ ափին …

1898
Օդեսա