Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Միսաք Մեծարենց

Հիշատակը

Կ.Մկրտչյանի հիշատակին

Ձմրան ցրտին հովերեն վերջ
Զըվարթ գարունը ժպտեցավ.
Ընձյուղեցան թուփերն, ու պերճ
Ծաղիկները ծլան կարգավ.

Բայց հիշատակն անոր, ավա՜ղ,
Հողին տակը թաղված մնաց.
Լքված հոգվույն անունը վաղ
Մոռացոնքի վիհին գնաց:

1902, հոկտեմբեր