Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Եվ վաղո˜ւց, վաղո˜ւց խո˜ր քուն է մըտած

Եվ վաղո˜ւց, վաղո˜ւց խո˜ր քուն է մըտած
Կյանքի տաղտուկից հոգնած իմ հոգին.
Սակայն տեսնում է մի մե՛ծ, վեհ երազ
Իմ ջի՛նջ ու մաքուր, իմ խորունկ հոգին;

Տեսնում եմ ահա՛, որ բարձունքներից
Իջնում է մի կույս լազո˜ւ թևերով,
Որ զարթնեցընե, թըռցնե հոգիս
Երկնի համբույրով, աստղերի բույրով:

Եվ տիվ, և գիշեր ես սպասում եմ,
Թե ահա կըգա կույսը դյութական,
Որ զարթնած հոգով երգեմ վեհորեն
Երազըս չըքնաղ, մարգարեական …

1902
Բաքու