Շուշանիկ Կուրղինյան, 1907թ․, հոկտեմբերի 11, Թիֆլիս
Հարգելի կոլեգա տ. Շուշանիկ,
Թերթիս խմբագրությունը իմ միջոցով խնդրում է Ձեզ, որ աշխատակցեք թերթին՝ ոտանավորներով և արձակներով, և որոշ հոնորարով, որը ստանում ենք և մենք. Հոսով եմ, որ չեք ծուլանա և նյութ կուղարկեք: Ավելորդ չի լինի ասել, որ Ձեր նկարը ստանալուց հետո մի նամակ գրեցի, որը, անշուշտ, ստացած կլինեք.
Բարևներով և հարգանքներով Ձեր՝ Ավ. Իսահակյան