Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ, 
Զոհվե՜լ է երկնքում վճիտ. 
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ, 
Զոհվե՜լ է երկնքում վճիտ. 
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.