Մեր Ակսելը
Մթնաձորի կեռմաններով,
Սելը բարձած շուշաններով
Տուն էր գալիս մեր Ակսելը.
Օ՜, որքան դժվար էր ելը:
Ձորում նրան կերավ գելը,
Ճամփին մնած նրա սելը,
Չհասնելով մինչև Գորիս
Մնաց մի կանչ՝ «Կյորի՜ս, Կյորի՜ս...»
Հավերժություն մեր Ակսելին,
Անտառից դուրս ճամփի եզրին
Մենակ կանգնած նրա սելին:
Բարձած լեռան շուշաններով,
Մանուշակով, ալպյան խոտով,
Մթնաձորի անուշ հոտով:
1958