Դու — հողմային մշուշ ու մահ
Դու   հողմային մշուշ ու մահ,
Դու   կրակի դուստր բարի,  
Քե՛զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՛:
Հասել է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՛զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա  
Եվ թո՜ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ   սեր, սիրո մեջ   մահ...
1919   1920

