Մեսրոպ
ՄԵՍՐՈՊ
Ձիապանը լավ Հայոց պատմություն գիտեր և սարերի միակ
մարդն էր, որ զգում էր իր հայությունըֈ Մյուսները գիտեին, որ
իրենք գառնարած, հորթարած են, հնձվոր,կթվոր, խուզվոր են,
որ ցրտերի հետ իջնելու են ձորը՝ Ծմակուտ, շոգի առջևից զովի
հետ դուրս են գալու սարերըֈ Ձիապանին այդքանը քիչ էր
թվում, և նա պատմում էր Հայոց պատմություն, ինչը որ լավ
գիտերֈ Եթե լսող էր ունենում՝ մի քիչ հնարում էլ էր, երեկվա
պատմածն այսօր սուտ էր համարում, Հայոց պատմության
սկիզբը մեկ քշում, տանում, չորս հազար տարվա խորք էր
իջեցնում, մերթ ծլեցնում էր երեկվա միջից, նայած այդօր ինչ
վերաբերմունք ուներ մեզ հարևան ուրթինֈ
Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն
եղելֈ էն է Լեոյի ժամանակներն էր, էլի, սարի պես մարդուն
տվին աչքիս դեմ շուռ տվին՝ մի ձեն հանող չեղավֈ Հայ կա՞ր՝ որ
հայի համար ձեն հանող լիներ կաթ, ոչխար, ես ինչ իմանամ
ուրիշ ինչֈ Մերանը Լեոն գցեցֈ Մածունը ոնց են սարքում, կաթի
մեջ մերան են գցում՝ դաոնում է մածուն, Լեոն հայերին էդպես է
հնարելֈ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ոչ
կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը անգլխարկ, գլխարկր
շան ինչի՞ն է պետք, այտա, Հովհաննես Թումանյանր նստել ու
երեխեքի համար հնարել էֈ կարդում ենֈ էն է մյուս սեղանին էլ
Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունր հնարելֈ Զարմայր
նահապետ, չէ՜ մի, զահրումար նահապետֈ
Սարվորները գառնարած, տավարած մարդիկ էին, չէին
վիճում, իրենցը խուզելն ու կթելն էր՝ խուզում ու կթում էինֈ Այդ
բոլոր բաները՝ Լեոն, Զարմայրը, Քրիստոսի ծնունդից առաջը,
Հովհաննես Թումանյանր՝ բոլորը ձիապանի տան կարասիներն
էին, ուզածի պես դասավորում էր, և սարվորները մտածում էին,
որ նա ձիապան չէր լինելու, երևաններում-բանում մի տեղ
դասատու էր լինելուֈ
Գայլ Վահանֈ Եկան՝ ջարդեց. եկան՝ ջարդեց՝ նորիդ եկանֈ
Եկածին ջարդեց՝ հաշվեցին, հաշվեցին Պարսկաստանը
սրբել էր, էլ Պարսկաստանում մարդ չէր մնացելֈ Աշխարքում
հիմա էլ Պարսկաստան չկա, հայոց մեր գելը սրբել էֈ Գայլ
Վահան, չէ՜ մի, քաջ Նազարֈ
Մեկ էլ՝ հակառակն էր ասումֈ Թե ուրեմն տղամարդ ենք եղել՝
որ թուրքը հազար տարի բկներիս նստած դիմացել ենքֈ
Պարծենալու բան է, ասում էր, պիտի պարծենանքֈ
Նրա ասածներից չէին ուրախանում և չէին տխրում:
Ուղղակի՝ իրենց գործին էին կթում էին, խուզում էին,
թրջվում ու չորանում էին, խոսում էին նրանց հետ թուրքերեն և
իրենց ասածը և նրանց ասածից մի երկու բան քեզ ասում էին
թուրքերեն ու թարգմանում հայերենի, և դա գեղեցիկ էր,
ծիծաղում էին թուրքերեն լավ չիմացողների վրա, աշխօր էին
ստանում, փող էին ստանում, ապրում էինֈ Եվ տպավորությունն ահա այս էր, հիսունհինգ-հիսունութ տարեկան մի մարդ,
Ղազարյան Մեսրոպ անունով, ինքն իր համար խոսելով
պտտվում է երամակների, հոտերի ու ամպերի միջև կանաչ սարերում, ուրկից երևում է այս անսահմանորեն մեծ աշխարհից
Գուգարքի մի մասի միայն մի մասըֈ Նա չէր խոսում թուրքերեն
և ոչ էլ ուզում էր նրանք հայերեն խոսենֈ Նա նրանց թուրք էր
ասում, որպեսզի նրանք վիրավորվեն, բայց նրանք չէին վիրավորվում, որովհետև ամենևին էլ թուրք չէինֈ նրանց զբաղմունքն
այդ չէր, թրքությունը չէր նրանց զբաղմունքըյ այլ, մերոնց նման,
ոչխար, պահելը, խուզելը, թրջվելը, չորանալը, անձրևին ու
աշխարհին հայհոյելըֈ Եվ մերոնց մեծերը Մեսրոպին ասում էինֈ
Դե լավ, էլի, ձենդ կտրիրֈ
Բայց մի տեղ կար, երբ Մեսրոպը կարծես հասնում էր
նպատակինֈ Նրանք սար էին գալիս իրենց հեռու դեղին հովիտներից, իսկ սարերին մոտիկը մեր գյուղն էր և սարերը մեր
սարերն էին, համարյա թե կլոր տարին՝ աշնանը, ձմռանը,
գարնանը մերն էինֈ Ամռանը նրանք իրենց քոչերով հա գալիս
էին, և մեր տունը դառնում էր ուրիշի տունֈ Աղբյուրի գուռը
Արթընանց Արթինն էր գցած լինում, մեկ էլ՝ նրանց ոչխարն էր
կիտվում գռի վրաֈ է՛, հարյուր տարի առաջ արոտներում ոչխարին աղ տալու աղաքարեր թաղած էր լինում Ղազարի Ավետը,
մեկ էլ՝ նրանց ոչխարն էր կուտապ-կուտապ գալիս աղաքարերի վրաֈ Ձորի մեր անտառում հաճարի մեր ծառերին մենք
գրած էինք լինում մեր անունր և կարծած, թե ծառր մեզնից հետո
մեր անունր պահելու է դեռ երկար ու երկար, մեկ էլ մեր գիրը
վրան այդ ծառը գոմեշների քամակով էր տալիս նրանց չոբանն
ու, հո հա հո, քաշում իրենց ուրթ մեր անունը վրան այդ ծառըֈ
Թուրքերր եկա՜ն, ասում էր ձիապանըֈ Չկային, է,
չկայինֈ Քսան թվին ստեղծվեցինֈ Սերգեյ Միրոնովիչ Կիրով,
ասում էր ձիապանըֈ Երեսուն տարում ոնց ժողովուրդ
դարձանֈ Սոցիալիզմի մերր չմեռնի, ապա մի ասա սոցիալիզմֈ
Սրանց սոցիալիզմն ստեղծեց, չկային, է, չկային, ստեղծեց, քշեց
Արթինի աղբյուր՝ եղբայրաբար ջուր խմեքֈ Լույս դառնաս,
Արթին, դու էլ որ չէիր եղել՝ սրանց ոչխարը որտե՞ղ էր ջրվելուֈ
Ես ասում եմ բողոք գրենք Մոսկվա՝ մեր հանդերը մեզ տան, հը՞:
Մեր հոտը մի եզրով քսվում էր նրանց խոտհարքին, կամ
նրանց հոտն էր կոխ տալիս մեր արոտը, և տեղնուտեղը
փետակռիվ էր ճայթումֈ Գլուխ էր ծակվում, թև էր ջարդվում,
շապիկ էր ճղվում, նրանք մերոնց հայհոյում էին հայերեն՝
որպեսզի մեր սիրտը խառնի, և մերոնք նրանց թուրքերեն էին
հայհոյում, շներն էին իրար հասնում և շնակույտ էր լինում և
այլնֈ Հետո հացի էին նստումֈ Կենաց էին խմում և բարիացած
զարմանում էին, թե ինչու է փաթաթված դիմացինի գլուխը,
ճղված՝ շապիկը, վզից կախ՝ թևըֈ Կռվի մասին խոսք չէր լինում,
և ասես թեները ջարդվել էր հաց ուտելիսֈ Ձիապանն իրիկունը
թքոտում ու մերոնց ուշունցի էր կապումֈ
էդ՝ կարոտել էիք, գնացել էիք մի քիչ ֆարսերե՞ն խոսեքֈ էդ՝
հունարեն էիր խոսում, զոռից գլուխդ ծակվեց, հա՞, Մուքելանց
դատարկֈ Տո՝ լի՛րբ եք, լի՛րբ, կնկա լիրբ եք, ով ձեռը մեկնում է՝ չէ
ասել չունեքֈ
Սարվորները լռում էինֈ
Հր՜, լարվում էր ձիապանը, Մասկվա Կրեմլ,
Պրեդսեդատելյու Պրեզիդիումա Վերխովնովո Սավետա Սայուզ ԷՍԷՍԷՌ:
Դա տպավորություն թողնում էր, սարվորներն ասում էին.
Սայուզ ԷՍԷՍԷՌ, հետո՞:
Առաջարկում ենք թուրքերին մեր խոտհարքներից հանել:
Սարվորներր լռում էինֈ
Հը՜, բղավում էր ձիապանրֈ
Ամոթ է, նեղվում էին սարվորները, հետները նոր
հացի էինք նստածֈ
Այ քթիցդ գա էդ հացը, հայհոյում էր ձիապանը,– քթիցդ
գա էդ կերածդ հացր՝ որ քու զավակր չի ունենալու որ ուտիֈ
Հետո մեկն ասում էր անհոգ-անհոգ.
Դե լավ, էլի, Մեսրոպ, սարեր են, էլի, կապրենք, էլի, ինչո՞ւ
անտեղի նեղանանք-նեղացնենքֈ
Հա՜յ, կատաղում էր ձիապանր, Քեզ մի կտրուկ բան է
պետք, դաշտը իրենցն է, սարերդ էլ են խլում, հա՜յ: Ոչխարդ
արոտ չունի՝ սարիդ կեսր տվել ես նրանցֈ
Սարվորներն իրենք իրենց վրա սրտնեղում ու ծիծաղումդ
էին.
Դե, բա հո չէի՞նք թողնելու էս տժտժան շոգով ոչխարն էն
շոգ դաշտում պահեինֈ
Ձիապանը խելագարվում էր.
Տո, տո, տո, տո, տո, տո, դե դաշտը շոգ է՝ էգուց էլ թող տան
շլինքդ կոտրենֈ
Ուրթի մթան միջից մեկ էլ ասում էին.
Դե որ էդքան լավ մարդ ես ու չես ուզում իմ շլինքը
կոտրեն՝ ձիդ նրանց խոտհարքը մի թողֈ
Ես այդ ժամանակ փոքր էի, դատարկ փամփուշտի մեջ լուցկու գլխիկներ էի լցրել, ծեծելով փակում էի պարկուճի բերանը
որ խփեմ տրաքացնեմ, բայց Պայծառ մորքուրը գլխիս բզեց ու
խլեց պարկուճըֈ Իմ պարկուճր ես ուզում էի ետ խլել նրանից,
իսկ նա կռացել պղնձի տակ կրակը փչում էր, և ես ինչպես էլ
պտտվում էի իմ դեմ նրա քամակն էր: Պարկուճը նա շպրտեց
կորցրեց, և ես քացի տվեցի նրան ու փախաֈ Իսկ տղամարդիկ
դեռ վիճում էինֈ
Կուչ արի՜, մտիր մեջըդ, ոչխարդ նրանց խոտհարք
չթողնեսֈ
Դու քո ձիուն լավ նայիր, ես իմ ոչխարի մոտից հեռացողը
չեմֈ
Իմ ձին իմ սարերում ուզենա էսպես է գնալու, ուզենա՝
էսպեսֈ Ազատ քամի էֈ
Սահմանի մի կարգին նշան չկարֈ Արոտն իր համար
վերուվարելով գնում էր և հոտն էլ իր համար արածելով
բացվում էր, և այդտեղ պարզվում էր, որ նրանց մտքում դա
իրենց խոտհարքն է եղելֈ Եվ նրանց հանդապահր մեր հոտր
փախ։ցրրեց տարավ իրենց խոտհարքներիցֈ Մեր հովվից հոտն
էնքան սիրուն էր խլել նրանց հանդապահը, որ մեր հովվի քեֆն
ուղղակի եկել էրֈ Ասում է,եկավ ասավ ինչո՞ւ ես հանդն արելֈ
Ասում է, ասի թող մի կուշտ արածիֈ Ասավ լա՜վ: Թե՞ չարանում
ես, ասիֈ Ասում է, կողքին նստել-նստել էր, մեկ էլ տպռուշ արել
ու փախել ոչխարի միջովֈ Սպիտակ թաշկինակր գլխից վերև
թափ էր տվել ու վազել դեպի իրենց գոմերր՝ անալի ջարդվող
հոտր ետևիցֈ Մեր հովիվն ասում էր. մեկ էլ տեսնեմ մոտս
ոչխար չկա ոչխարը գոոալով ձորում գնում է թաշկինակի
ետևից, ոչխարն աղ է ուզումֈ Տարել գոմն էր արել, կողպեքր
դրել վրան, շունը դռանը կապել ու գնացել իրենց մեծերի հետ
արձանագրություն էին կազմելֈ Մերոնց վարիչն այստեղ հովիվների վրա էր գոռգոռում, հովիվներր վարիչին էին մեղավոր
հանում, թե նա ժամանակին աղ չի հասցրել ոչխարի համար,
իսկ Մեսրոպը հրացանը յուղում ու մրթմրթում էր.
Արձանագրությո՜ւն, իհա՛րկե արձանագրությունֈ Արձանագրություն կազմել են սովորելֈ
Հետո նշան բռնեց հեռու քարի մոտ նիրհող շանն ու կանչեց.
«Չամբար»: Շունը ցցեց ականջներըֈ Շունը ցցեց ականջներր՝
Մեսրոպր կրակեցֈ Շունր կլանչելով մի կողմ նետվեց, ապա,
հանգստացած, թաթով շոյել սկսեց ծակված ականջրֈ
Փոխանցեք, այտա, տագանքր Լոռուց է ... բա չէ՜:
Ամոթ է, Մեսրոպֈ
Ամոթ է, բա չէ՜:
Դե սարեր են, էլի, Մեսրոպ, ասացին, տուգանք էլ
կտանք, տուգանք էլ կառնենք, կռիվ էլ կլինի, հաշտություն էլ,
բա էլ ինչի՞ ենք հարևանֈ Ա՛յ, ասացին, էդուց իմ պարտքը
լինի իրենց ոչխարը փախցնեմ տանեմ մեր գոմերըֈ Տուգանենք,
իրենցից առնենք տուգանքը, իրենց տուգանքի դիմաց տանք
իրենցֈ
Նրան պահեցին՝ չմնացֈ Սարի էն երեսին թշնամի չկա,
թշնամին դո՛ւք եք, ասաց, կկոտորեմ բոլորիդ, ասաց, ու
հրացանը քաշեցֈ Ու հրացանը քաշած՝ թշնամի եք, ասաց, հայ
չկա էս աշխարքում, ասաց, աննամուս էիք ու աննամուս էլ կաքֈ
Հայեր, իրոք, չկայինֈ Կային միայն հովիվներ, որ թքոտեցին
հեռացող Մեսրոպի ետևից, ասացին, որ լավ կլիներ նրան
այնտեղ տային շանսատակ անեինֈ Նա գնաց, անցավ բլուրը,
գլխավերեց նրանց ուրթի վրաֈ
Մի կանաչ զմրուխտ օր էրֈ Ձորի հատակներում կարմրին էր
տալիս նրանց գոմերի կղմինղրը, որ մեր Ծմակուտի կավից
թխել էին ստեփանավանցի աղյուսագործներըֈ Ուրթի վրանները կապույտ ծուխ էին ծխումֈ Կանչերին երևում էր ինչպես է
աղեղ տալիս հնձվորի գերանդին, և լսվում էր կտրվող խոտի
վսսյունը և թե ինչպես է պողպատի զնգոցը խլանում կարճ ու
խիտ խոտի փափկությամբֈ Գոմերից դեսը, մի կալ տեղ, ցուլեր
էին կռվումֈ Տեղական սրապոզը քրքրում էր ցեղականին, որ
բլրաչափ, մի բան էր, բայց պոզերը կողքահան էին ու բութֈ
Մեսրոպը հասկանում էր, որ ցեղականը փչանում է, հարկավոր
է գնալ, եղանով-մահակով-կրակոցով վախեցնել սրապոզ տեղականինֈ Եվ Մեսրոպը զարմանում էր, թե ինչու նրանց մոտ
մարդիկ չկանֈ Եվ տեսնում էր, որ հնձում են, կթում են, խուզում
են անում են իրենց կարճ ամառվա գործըֈ
Չպետք է այդպես լիներֈ Մի բան սխալ էրֈ Մեսրոպը պիտի
յուղեր հրացանը, բլուրն անցներ, և նրանց ուրթի մոտ նրան
հրացանով զինված պիտի սպասելիս լինեին թշնամիներըֈ Մեսրոպը պիտի գնար նրանց վրա, աչքը չպիտի թարթեր, ինչպես որ
հորն անթարթ էր նայում ալփաուտեցի արնախումըֈ
Ես այդ ժամանակ մանկավարժական ինստիտուտում ընդունելության քննություններ էի հանձնել, կարծում էի ընդունվել
եմ, չգիտեի որ չեմ ընդունվել, և պարապմունքներն սկսվելուց
առաջ գնում էի սարերըֈ Ուրթում մի բան էր պատահել, բայց թե
ինչ՝ ես չէի հասկանում և սարվորներն էլ չէին ասումֈ Սարվորներն իրարից նեղացած էին, վարիչը հովվին ասում էր նրան
ոչխարից հեռացնելու, նրանցից մի երեխա է բերելու չոբան,
հովիվն ասում էր՝ այտա, հիմի ես մեղավո՞ր եմ, որ ոչխարի
անալի բնությունը նրանք էլ գիտենֈ
Մեր ուրթից՝ բլրի գլխին երևաց Մեսրոպըֈ
Արի, արի, հրեն հա՛, կանչեցին ու ձեռքով արեցին մերոնքֈ Եվ նա, բլրի գլխին նստած, լսեց թե ինչպես միահամուռ
ծիծաղեցին մերոնքֈ Սարերում այդպես է, շշուկը մի փարսախ
հեռավորությունից լսվում էֈ Եվ սարերում օդը պարզ, պարզ էֈ
Բոլորովին կարճացած ծխախոտը բութի ու ցուցամատի արանքից Մեսրոպր շպրտելու պես արեց ու շուռ եկավ, և ծուխր
վզնոցի պես ծածանվեց պարանոցի երկու կողմիցֈ
Ուշունց տալով իջավ, ձենը գլուխը գցած մոտեցավ, մոտեցավ, թողեցին ուշունց տալով մոտենա, մոտենա՜ խփեցին
փռեցին գոմի դռանըֈ Ու շարունակեցին իրենց հունձը, կիթը,
խուզըֈ Ու շատ ծիծաղելի էր գոմի մոտ ընկած այդ բիձեն,
նիհար-միհար, երեսը մազոտ բիձեն, կողքին՝ որսորդական
հրացան, մեջը՝ փամփուշտ, փամփուշտի մեջ՝ կոտորակ,
այնպես որ եթե հանկարծ կրակած լիներ ու կրակոցն առած
լիներ նրանց այդքանից մեկնումեկի երեսին՝ այղ մեկի դեմքը
հետո չեչոտ կմնարֈ Անտեր-անտիրական այդպես ընկած էր
գոմի մոտ, նրանք նրա գլխին ջուր լցրին, ուշքի բերեցին, վերքը
կապեցին ու տարան իրենց ուրթֈ Պառկեցրին մի քիչ հանգստացավ, նաղլ արին նաղլ լսեց, հետո վրա նստեցրին իրենց հետ
հացիֈ Իրենց հեռու տաք հովիտներից ձմերուկ էր եկել, ձմերուկ
կտրեցին, հետո պառկեցրին մի քիչ էլ հանգստանա ու ճամփու
դրինֈ Ձորից կամա՜ց բարձրացավ, թևի տակ՝ ձմերուկֈ Ասել
էին արյուն կորցրած ցամաքած մարդ ես, կկտրես կուտեսֈ
Ասում էր աղվանների հյուրն է եղել, հացոտ ժողովուրդ են,
ասում էր, էս ոտներիս տակի հողր նրանց հողն է, ասում էր, ես
զարմանում եմ, ասում էր, թե ինչու են մեզ թողնում իրենց հետ
հարևանություն անենքֈ Հրացանին ձեռնափետի տեղ սյուն
տալով, լանջի թեքությունից կուզիկ՝ ձորից կամաց բարձրացավֈ
Մեր ուրթի մոտ ինձ տեսավֈ
Այ տղա, մեր էս հայ ազգր վայ թե մի մե՜ծ սուտ է, ասավֈ
Եվ անցնելուց հետո՝
Այսինքն էնքան էլ մեծ չի, եղած-չեղածն էս է հատել
գնացել է՜ֈ
Հետո հարցրեց թե ով եմ և մոլորվեցֈ
Հա, ասաց, էն է որ ծառի շվաքից ճամփա դուրս եկան՝
Ղազարի Ավետը քո պապի անունը տվեց, ասավ կասես
Թոմոանց Ավետըքի տղեն եմֈ Թոմոանց Ավետըքի տղեն եմ, հաֈ
Քո պապը նրանցում մեծ հարգանք ուներֈ
Քիչ հետո եկավ Քառանց Վանու ձայնը՝ «ըհը, քաղպարապմունք սկսվեց», ապա՝ Մեսրոպի ձայնըֈ
Ես զարմանում եմ, ասում էր, թե ինչո՞ւ են իրենց
սարերը մեզ հետ կիսելֈ Գոնե կարգին հարևան լինեինք, երկրի
երեսին ախր ման գալու ապրանք չենքֈ Հա՜, շատ եմ զարմա-
նումֈ Գայլ Վահա՜ն... Եկան՝ ջարդեց, եկան՝ ջարդեց, էնքան
ջարդեց՝ եղավ քաջ Նազարֈ
Մեր վրանի դռնից ես կանչեցի.
Գայլ Վահանը պատմական եղած անձնավորություն է,
քաջ Նազարր հնարովի էֈ
Պահեստների մոտից շների միջից Քառանց Վանին զգուշացրեց.
Գործ չունես, քաղաքացիֈ
Դասատուդ գիտի, դեպի մեր վրանը շուռ եկավ Մեսրոպըֈ
Դասատուս ձիարած չի, կանչեցի եսֈ
Ըհը, քաղպարապմունքն սկսվեց, պահեստների մոտից
կանչեց Քառանց Վանինֈ
Ձեռիդ ճար չկա՝ աղվան ես ասում, կանչեցի ես,
նրանք աղվան չենֈ
Խեղճ մարդ եմ, ասաց Մեսրոպը, չգիտեմ նրանք ինչ
են, բայց քու պապը նրանցում շատ մեծ հարգանք ուներ, շա՜տ:
Դու քո գործն արա, դու քո գործն արա, հացը բկում՝
վրանից դուրս թռավ ֆերմայի վարիչը, հրեն հա, ձիդ տվել
խոտհարքր փչացնում է, դու քու գործն արաֈ Վարիչը նրան
հրեց դեպի հեռու սարահարթը, ուր կարմիր հրդեհի պես քշվում
ու ծառս էր լինում նարնջի երամակըֈ
Լևո՜ն, ասաց Մեսրոպը, և նրա ռունգերը սպիտակելով
լայնացանֈ
Գնա, ձիդ խոտհարքներից գնա հանիր ու արի խոսենքֈ
Լևո՜ն, ցածր շշնջաց Մեսրոպըֈ
Լևոնը ձենը գլուխը գցեցֈ Նայեք, այ ժողովուրդ, Լևոն շանորդին մեղավո՞ր է, Լևոն շանորդին վա՞տ է ասում, որ ասում է
խոտհարքը փչացնում եսֈ
Լևո՜ն, շրթունքները շարժեց Մեսրոպըֈ
Ւնչ-ի՜նչ, ծղրտաց Լևոնը, ինչո՞ւ ես հայհոյումֈ Չես
ուզում ձի պահել՝ գնա հայ ժողովրդի պրոֆեսորությունդ արա,
ես ձի պահող կգտնեմ, ձի՝ ես կպահեմֈ Սա ի՞նչ է ուզում
ինձանից, այ ժողովուրդֈ
Կարծես թե կռիվ էր լինելու, և Լևոնն ուզում էր մարդիկ տեսնեին նրա մեղավորությունն ու իր անմեղությունը նախքան
Մեսրոպը կխփերֈ Իսկ սա խորքերից շունչ էր քաշում,
կողքահան նայում էր Լևոնին և կարծես թե բան էր ծամումֈ Ես
կանգնել էի երկուսի մեջտեղը, և իմ ոսկորներն զգում էին
Մեսրոպի ծուռ մատների ուժը, իմ գլխում տժժում էր եղունգները ջարդված նրա թաթի կոշտությունըֈ Լևոնը բարձրաբարձր
էր խոսում վախից, բայց առաջին ապտակի հետ նրա վախը
կդառնար կատաղություն, ու իմ մտքում ծանր էր և նրա ձեռքըֈ
Լևոնը վրա տված խոսում էր, ասում էր ձիապանը կարգին չի
աշխատում, երամակը թողած քիթը մեզանից վեր բաների մեջ է
մտցնում, ձին խոտհարքներում՝ Մոսկվա Կրեմլ է ասում,
իսկ Մեսրոպը չէր խոսում, նա սպիտակել մոխիր էր դարձել,
նրա շրթունքները շարժվում էին առանց ձայնի և ռունգերը
լայնանում-նեղանում էինֈ Լևոնը վախենում էր, ձեռքերը շուտշուտ առաջ էր գցում և հենց վախից էլ առաջինը Լևոնն էր
խփելուֈ
Ամոթ է, գռռացի ես, վրաներդ ծիծաղում են, ամոթ է:
Ո՞վ, Լևոնը խորամանկ էր, այդ պատեհ առիթով Մեսրոպից շուռ եկավֈ Ո՞վ է ծիծաղումֈ Ծիծաղողը գլուխը քարին է
տալիսֈ Իբր թե կռվից ինքը խուսափող չէր, ծիծաղող շանորդիները խանգարեցին իրենֈ էլ Մեսրոպին չդառնալով, Լևոնը մի
կողմի վրա գնաց, իբր, գործի, և իբր թե վեճը ոչինչ էր, գնալով
Մեսրոպին ասում էր.
Ձին խոտհարքը տրորում է, Մեսրոպֈ Թշնամու չի, իմ ու քո
խոտհարքն է, ես ու դու պիտի մտածենք մեր ձմեռվա մասին,
մեզ ուրիշ կառավարիչ պետք չի, երեխա չենք՝ մեծ մարդիկ ենք,
ամոթն էլ լավ բան է... Խոսելով-խոսելով հեռանում էր, ու
խոսքին էլ՝ արանք չկար, ձայնն էլ գնալով ցածրանում էրֈ
Վերջում ձայնը, քանի որ միզում էր, փոխանակ կտրվելու,
այնպես բարձրացավ, ասես կողքներիս էր. Հայկանուշ,
Հայկանուշ, Պայծառին ասա երեխային ուղարկի էն թամքը...
Հա, ուրեմն սա Մեսրոպին չէր վերաբերումֈ
Լևո՜ն, շշնջաց Մեսրոպը, բայց իր ձայնը ինքն էլ չլսեց:
Շոգ ուրթում, բաց արևի տակ մենք այդպես կանգնած էինք,
ոչինչ չէր լինում, ոչինչ չէր պատահում, և մոլորված Մեսրոպն
ասաց. Բա հիմի ես ի՞նչ անեմֈ Ոչինչ չէր շարժվում, ոչ ոք
չէր օգնում, Լևոնն ասել էր երամակը խոտհարքը տրորում է,
բայց երամակն էլ չէր երևումֈ Մեսրոպի փայտացած մարմինը
տեղից շարժվեց, բայց թե դեպի ուր՝ ինքն էլ չգիտերֈ Հետո այդ
մարմինը հանկարծ կոտրվեց ու գետնից առավ հրացանըֈ Նա
հրացանին այդպես նայում էր, ինձ թվում էր նա հիմա էլ
հրացանին նայելով է ասում «բա հիմի ես ինչ անեմ», հետո
հրացանի փողից երկու ձեռքով բռնեց, թափ առավ ու շպրտեցշպրտվեցֈ Հրացանը և ջարդվե՛ց, և պայթե՛ց, երկուսի ձայնը
միասին ելանֈ Շոգ փարախում ալարելով մի շուն հաչեց՝ այդ էր,
քառասուն շնից միայն մեկը հաչեցֈ Իսկ նրան թվում էր ռումբ է
պայթեցրել, աշխարհի բոլոր շները վեր թռան ու կաղկանձյունով իրար խառնվեցինֈ Նա փռվել էր գետնին ու կարծում էր
ինքը հսկա է, վիթխարի՝ փլվել է ու անօգնական է, ու ողբերգություն է լինում իր կտրիճի աոջև թշնամին աներևույթ է, ու
իրեն քար է պետք, քարայր է պետք՝ փակվի մնա մեջը մինչև՜
կտրիճների ժամանակներ, Ագռավու քար է պետքֈ
Չէ՛ միֈ Վաթսուն տարեկան մի մարդ՝ ձիապան, մեկ մետր
յոթանասուն սանտիմետր հասակով, գլխին ականջավոր
գլխարկ, նիհար ու խազխզուտ պարանոցով, ոսկրուտ դեմքը
մազակալած, այո, գլխարկի ճակատին բանակային աստղի
տեղը՝ բերանքսիվայր ընկել էր խոտերի մեջ ու կանաչներ էր
պոկոտում, բանակային կոշիկների քթով խփում էր գետնինֈ Մի
քիչ ավելի հեռվից՝ նրա շարժումները չէին երևա, գուցե նստած
ոչխարի, պառկած շան, խոտերի մեջ ընկած քարի տպավորություն աներֈ
Հիմար շանորդի, խղճահարվելով ու զզվելով ասաց վարիչր, դե հիմա էլ փող գտիր, պետական հրացանի դիմաց
մուտք արա հաշվապահությունֈ Իբր խելք ուներ, եղածն էլ
տարավ սիբիրներում թողեց եկավֈ
Երեկոյան, երբ տավարը դռներին կուշտ որոճում էր, ձին ու
ոչխարը փարախավորվել էին և հոգնած սարվորը վրանների
արանքում սևացող մթան մեջ հանդարտ ծխում էր ու ալարում
զրուցել, Լևոնն անհանգիստ էրֈ Ձեռները քամակին էր դնում՝
իբր թե շատ լավ էլ հանգիստ է, բայց չէր կարողանում այդպես
մնալ, ծնոտը դողացնելով ձեոներն առաջ էր գցումֈ Երբեմն
նայում էր Մեսրոպին, բայց ավելի շատ ուզում էր չնայելֈ Նա
իրեն զսպեց, հրացանի մասին բան չասաց՝ մինչև կինը կանչեց
հացիֈ
Մթնոտ գիշեր է, քեռին կարող է գա,– տուն մտնելուց առաջ
ասաց նաֈ
Երբ մութը թաղիքի չափ թանձր էր լինում, օդր բուրում էր
սառը խոնավությամբ և զգում էիր, թե ինչպես է ներքևի
անտառներից բարձրանում մառախուղը ձորակներն ի վեր և
ներծծվում շորերիդ, մազերիդ, ոչխարի բրդին ու տամկացնում
ձեռքիդ ծխախոտը, ձորի անտառներից մառախուղի հետ
փափուկ ոտ փոխելով դալիս էր արջը՝ կարմիր վառվող
աչքերովֈ Շները փշաքաղվում էին, ոչխարը խախալ-խախալ էր
գալիս փարախի մեջ, պտտվում-պտտվում էր ու հեղեղի կես
պոկվում դեպի անհայտություն, հովատակն ականջները սեղմում էր վզին, վիզը պոկելու չափ ձգում ու փռռացնում, ու
փռռոցից ռունգերը պատռվում էինֈ Վրանի մեջ մի թախտի
քնած երեխաները սեղմվում էին իրարֈ Վրանի թաղիքների
միջով լսվում էին դրսի բոլոր ձայներըֈ «Տարա՞վֈ Բա
կթողնե՞րֈ Հայ անտեր մնա դա, անտեր»:
Հրացանի մասին խոսեց ինքը՝ Մեսրոպըֈ Այտա, Լևոնֈ
Նա երկար ծանրութեթև էր անում մտքի մեջ, այդ պատճառով էլ
կանչեց շատ միանգամից, բարձր ու նեղացածի պեսֈ Այտա,
ասիր ու գնացի՞ր, Լևոնֈ
Նա ներսը հաց էր ուտում ու խոսխսում էր կնոջ ու թոռների
վրա, թոռներն աղմկում էին, և նա չլսեց Մեսրոպինֈ
Այտա,Լևոնֈ
Մի ճաշ եփել է՝ կարգին եփիր, էս ինչ լափ ես սարքել,
ուշքդ էդ ո՞ր ջահելի ետևից է թռել, քանի մեծանում էնքան ետ է
կծկում տնաշենըֈ Հը, ո՞վ էֈ Մեսրո՞պ, ի՞նչ կաֈ
Այտա, ասիր ու գնացի՞րֈ
Բա ի՞նչ էի անելու, ասացֈ
Մի հրացանից-բանից տայիր, այտաֈ
Տվել էի, ո՞ւր է, ասաց և գդալը ձեռքին, ականջը պատասխանի՝ Լևոնն սպասեցֈ Դրսում երկար լռեցին, և Լևոնը
դեմքը ծռմռելով չարացած բարձրաձայնեց. Հը՞, Մեսրոպն
ամաչեց կրկնել խնդրանքը, և Լևոնր հայհոյեց ու շարունակեց
ուտելֈ Լսվում էր, թե ինչպես է չխկչխկում գդալը ցինկե ամանի
մեջ և թե ինչպես, վերջում, ետ հրված ամանը կպավ ուրիշ
ամաններիֈ Ցնդա՛ծ բանաստեղծֈ
Վրաններից դուրս սահող մշուշոտ ճրագալույսերի մեջ Մեսրոպը երևաց ու կորավֈ Նա այնտեղ մթան մեջ խարխափելով
փնտրում ու փնտրում էր, չորեքթաթ լիզում էր գետինը, հետո,
շատ հետո, երբ ես մոռացել էի նրան, հրացանի կտորները
ձեռքին մտավ դեղին լույսերի մեջֈ Ապա նստել էր ու ֆսֆսոցով
իրար էր բերում կտորները, բարակ պղնձալարով փաթաթում
էրֈ
Նա շաղված մարդ էրֈ
Հի՜ն հներում, Մեսրոպից առաջ, զրույցներո՛ւմ, դաշտեցիները հայ և Ղազարի Ավետը դաշտեցի էին սպանելֈ Հետո Ղազարի Ավետն ամուսնացել ու ունեցել էր Մեսրոպինֈ
Ալփաուտեցի Բայրամն ու Ղազարի Ավետը կատակել էին,
իրար ձեռ էին առել, ապա խաղը դարձել էր փետակռիվֈ
Խանչալը քաշած՝ նա վրա էր վազել, Ավետիքը հրացանը
գետնից առել ու դեմառդեմ տվել պատռտել էր նրա փորըֈ
Սպանվածի ազգականները մի շաբաթ հետո, մեկ էլ մի յոթ-ութ
տարի հետո կրակեցին Ավետի վրա՝ բախտը բերեցֈ Նրանք՝
Ավետիքն ու Բայրամը, հետո անպայման կզղջային վեճի ու
կատակի համար, բայց նրանց բանը վատ դասավորվեցֈ Իրար
մասին ամեն ինչ գիտեին և մի րոպեում շպրտեցին, թե նրա
քավթառ հերը ութ կնիկ է պահում, Հորըդ չես օգնո՞ւմ,
թուրքն էլ թե՝ տուր թող մորըդ էլ պահի, որբևայրի կնիկ էֈ Չէ,
նրանց բանը շատ վատ դասավորվեցֈ Այդ րոպեին մոտները
դանակ էլ կար, մահակ էլ, հրացան էլ դժվար էր ձեռքր
խանչալին չգցելֈ Հետո Ավետըքին հարցնում էին, թե էդ ո՞նց
եղավ, ասում էր լավ չհասկացաֈ Ավետիքն անքնությամբ
հիվանդացավ, ասում-խոսում էր, ծիծաղում էր, հասկանում էր,
ձի էր թամբում կարծես երազի մեջֈ Նրա ականջի տակ գնդակ
բզզաց, բայց նա գլուխն էլ չթեքեց նայելու, թե որտեղից էր, ինչ
էին ուզումֈ Իսկ այդ կրակողները քսան տարի համառորեն
շարունակում էին և չհանգստացան՝ մինչև չառան Ավետըքի
դանդաղած, սևացած, մեռած արյունըֈ
Ջրաղացից գալիս, նրանք ծառի ստվերից դուրս եկան
սպիտակ, շոգ ճանապարհ ու ժպտացին մի տարօրինակ ժպիտովֈ Բեռնած ձին կապեցին թփից, հորն ու որդուն հանեցին
ճանապարհից ու տարան արահետովֈ Տաք, սպիտակ օր էր, օդը
թեթև մեղրահոտ էր բուրումֈ Շուրջը խճճվել էր մեղվի համերգըֈ
Թվում էր մեղվի երգը թանձրանում ու ծանրանում է,
մեղվանոցր մոտերքում մի տեղ է ու գնալով ավելի է մոտենումֈ
Եվ պիտի հաչի պահակ շունր, և փուքսր ձեռքին մեղվապահը
պիտի հարցնի միամիտ։միամիտ. «էյ, էդ ո՞վ եք, ուր եք տանում
էդ մարդկանց»: Չէ, գյուղր մի բլուր ու մի ձոր դենն էրֈ Բոլոր
հանդերր հիմա լիքն են մեղուներով, աշխատում ենֈ
Ձին ետևներից խրխնջացֈ
Ո՞ւր եք տանում, կանգնելով՝ թուրքերեն հարցրեց
հայրը:
Ավետիքը դու չե՞սֈ
Հայրը նայեց, նայեց, հետո բարձրադիր ուսերը կարծես
զրկվեցին հենարանից, ուսերը կախվեցին և դրանից վիզը երկարեցֈ
Նա, որ կարմիր խաչով կլոր փափախն ունքերին էր իջեցրել և
հագին բարակ ներբաններով փափուկ երկարաճիտներ էին ու
քայլում էր փափուկ ոտփոխով, քմծիծաղի պես արեցֈ Երեխան
դրանից հետո գնում էր կախարդվածի նման, աչքն այղ թուրքի
դեմքին և վախենում էր, թե նա կտեսնի իր նայելըֈ Մի անգամ էլ
գլուխը ետ թեքելով, հայրը շշնջաց կարծես մեկուսի.
Ձին մեղք էր, կապած թողինքֈ
Տարան, տարան, հետո Ավետիքը նայեց երեխային, տեսավ
երեխային, հետո նայեց երկարաճիտ փափուկ կոշիկավորին,
ասաց.
էդ՝ փափախըդ Թիֆլիսի բազարիցն ե՞ս առելֈ
Թուրքը ծամածռելով ուշունց տվեց, և Մեսրոպը հոր դեմքին
հիմարավուն ժպիտ տեսավֈ Հետո Մեսրոպը նորից տեսավ այղ
հիմարավուն ժպիտը և լսեց հոր խոսքը.
էդ կոշիկներիցդ Ալփաուտա մեր դոստում Մուստաֆեն էլ
ունի, թե՞ հենց նրանն են, երկու օրով հագել եսֈ
Թուրքը հրացանի փոկը ուսն անցըրեց, ետ ծալեց չուխայի
լայն թևքը, մի անգամ էլ ետ ծալեց, հենց քայլելիս էլ հարմարվեց
Ավետըքի կողքին ու բաց ափով շեղակի խփեց նրա վզինֈ Հայրը
գայթեց ու գնաց կուզեկուզ փութով, կարծես հավ էր բռնում, և
արահետի տակ ծնկեց գլուխր կրծքին: Մեսրոպը լռիկ լաց եղավ՝
աչքը փափախավորի ձեռքինֈ Մեսրոպն արցունքները ետ էր
տալիս, արցունքները սակայն նորից պղտորում էին տեսածըֈ
Շրջապատած, կանգնեցին հոր գլխին, հետո փափախավորը
կոշիկի թաթով հորն օգնեց կանգնելուֈ
Դե գեթ, գեթ, ման օլում, մենք էլ գործի տեր ենք, մեզ
ուշացնում եսֈ
Մեսրո՜պ, ասաց հայրը, չեմ տեսնում, Մեսրոպֈ
Հիմա, երբ փափախավորը ժպտյււմ էր և թվում էր անելիքներն այլևս արել են ու գնում են՝ Մեսրոպը հեկեկաց:
Բա էդ երեխային... հայրը խոսում էր քթերի մեջ, կարծես
կիսաքուն-կիսարթուն էր, բա գետինը չե՞ք մտնում, ամոթ չի՞
բաֈ
Կզակի մազը չալված թուրքն ասաց, որ երեխային ոչինչ էլ չի
պատահի, իրենք իրենց ձեռքով կհասցնեն գյուղի տակ, բայց
Ավետիքը հիմա իրոք անզոր էր նրանց դեմ և կպել ու պոկ չէր
գալիս երեխայի մասին խոսելուցֈ Նա գիտեր, որ լուրը գյուղ
շուտ չհասնելու համար են երեխային վերցրել, բայց սրանց
մտադրության մեջ հիմա չէր գտնում այն վատը, որ արժանի
լիներ բողոքի, հայհոյանքի, արտասուքի, և երեխայից էր խոսումֈ Նա ինքը իրեն վսղուց էր դատապարտել այս օրվանֈ Նա
ապա շուռ եկավ նրան՝ քսան տարվա մեռելին, նրա սաղուսատկածին, նրա գյոռինֈ Հեռու արահետի տակ երևացին բարձր
ու խիտ բանջարկուտով հին գոմատեղերը, և Ավետիքը հանկարծ լռեց ու դանդաղեց, նրան հիմա հրելով էին տանումֈ Հետո
Ավետիքը քայլեց արագ, ետևից հազիվ էին հասնում, ու կանգ
առավ գոմատեղերի մոտֈ Ինչի՞ց որոշեց, ինչի՞ց հասկացավ, որ
իրեն այդտեղ են սպանելուֈ Ոչնչի չէր նայում, և վիզը հիմա
այնպես երկար ու բարակ չէրֈ Աչքերի գույնը փոխված էր և նեղ
շրթունքները կիպ կպած էինֈ
Կզակը չալ թուրքը երեխային մի կողմ տարավ ու իրենով
նրանց ծածկեց երեխայիցֈ Եվ ձեռքը երեխայի գլխին՝ նա
հարցնում, պատասխան չէր ուզում և դարձյալ հարցնում էր, թե
նա քանի տարեկան է, մեծանա՝ ինչ է դառնալու, տանը լա՞վ են
ապրում թե վատ, և խոսքումեջ խորհուրդ էր տալիս ինջիներ
դառնալ Թիֆլիս քաղաքումֈ Երեխան նրանից փաղաքշվել էր
ուզում և գլուխը հենել էր նրա փորին, գոտու ճարմանդինֈ
Նրանից բրդի ու ոչխարի կաթան խառն հոտ էր գալիս, և դա
հարազատ էրֈ Երեխան զգում էր, որ նրա թիկունքի ետև մի վատ
բան է լինում և սեղմվում էր այդ չոբանինֈ Հետո նրա թևի
տակով, թե սպիտակ օդում տարօրինակ մի ցոլք խաղաց,
երեխան փափախավորի ձեռքին տեսավ շողշողուն դաշույնը, և
հոր քուրքը թռավ դեպի այն երկուսը, և չոբանը երեխայի բերանը սեղմեց, կարծես ուզում էր մորթելֈ Իսկ հայրն օդում էր,
բանջարների գլխին, ապա բարձր բանջարները կեռմաններով
շարժվեցին, և մյուսը փափախավորին հայհոյեց ու կրակեցֈ
Կրակելուց հետո մի անդամ էլ հայհոյեցֈ Բանջարկուտի
խորքում եղինջներն արագ խառնվեցին, ճոճվեցին հանգիստ ու
կանգնեցին բարձր, ուղիղֈ Նա, որ փափուկ երկարաճիտներով
էր, դանդաղ նշան դնելով մի անգամ էլ կրակեց եղինջների մեջֈ
Հետո նրանք փակեցին փակաղակները, մի պահ կանգնեցին
մոլոր, մյուսր փափախավորի դաշույն հանելու մասին նորից
հայհոյանքով խոսեց և փափախավորը մեղավոր ժպտաց,
կզակը չալ չոբանր տնքալով կռացավ, վերցրեց Ավետըքի քուրքն
ու ետ եկանֈ Չոբանը շոյում էր երեխայի գլուխը, սփրթնած
փափուկ կոշիկավորը չոբանին մի բան ասավ, և չոբանի ձեռքը
երեխայի վզին ծանրացավֈ Յոխ, ասաց չոբանր և հետո
գլուխն օրորեց, յոխ, յոխ: Մյուսն ընդհատ-ընդհատ նայում
էր երեխայինֈ Երեխան այդ զգում էր ծոծրակով, երեխան սիրտ
չէր անում նայել նրան և հպվում էր չոբանի կոնքինֈ
Ետևի մի ոտը թուլացած՝ ձին սպասում էր բեռան տակֈ
Երեխայի սիրտը փուլ եկավ, երեխան փաթաթվեց չոբանի ոտին
ու հեկեկացֈ Ման օլում, հայի տղա, լաց մի լինի, թե չէ
կչարանամ, ասաց փափուկ կոշիկավորը, և երեխայի սիրտը
կանգ առավֈ Նա, որ կրակել ու խանչալի համար հայհոյել էր
փափուկ կոշիկավորին, ժպտալով ասաց. Կչարանա, լաց մի
լինիֈ
Չոբանը ձին քաշեց ճամփա և երեխային դրեց բեռների մեջֈ
Գնաֈ նա ձիու սանձը կապեց թամբին որպեսզի ձիու ոտի
տակ չընկնի և նորից ասաց. Գնաֈ Մենք էստեղ կանգնած ենք,
մի վախեցիր, գնաֈ
Գյուղը երեխայից խլեց լուրը և լուրի հետ՝ վախն ու խղճահարությունըֈ Գյուղը հորը խլեց երեխայիցֈ Երեխան դարձավ սպա-
նության ականատեսֈ Հերոսֈ Նշանավորֈ Պատմել էին տալիս
սկզբում մեծերը, և երբ բոլոր մեծերը մանրամասն առ
մանրամասն ծայրից ծայր գիտեին Ավետիքի սպանությունը, նա
պատմում էր հասակակիցներինֈ Այդպես պատմելով էլ մեծացավֈ Այն երեքն արեցին շատ վատ բան երեխային վերցրին
դրին հետաքրքրասերների կենտրոնում, և նա չունենալով, չէ,
ժամանակ չունեցավ նայելու իր ներսը, զբաղվելու իրենովֈ
Երբեմն նրա դեմ մշուշի մեջ կանգնում էր ուսերր կախ հայրը,
պարանոցը շատ բարակ ու երկարած, բայց այդ երեխան այլևս
կարողություն չէր ունենում խղճալու այդ պահի հորըֈ Շունչը
կտրվելով պատմում էր «հետո քուրքր շպրտեց, հետո քուրքն
ընկավ հրացաններին, հետո թռավ, հետո» և չէր հիշում թե
ամռան այդ շոգին քուրքն ինչու էր հոր վրաֈ Դողէրոցքով
հիվանդ էր, ա՛յ թե ինչ էր անում քուրքը հոր հագինֈ Դողէրոցքի
մոծակը Բորչալու կալ անելիս կծել էր, դողէրոցքը որ բռնում էր՝
աչքերը չռվում էին, մտնում էր անկողին, ինչքան շոր կար վրան
էր քաշում ու դողում էր, դողում էրֈ
Հազար ինր հարյուր երեսուներկուսին, երբ Մեսրոպը քսանհինգ-երեսուն տարեկան էր, շոգ դաշտեցիները մերոնց
համաձայնեցրին, նախահանրապետական սովորությամբ,
ամառները ոչխարը դաշտից հանել մերոնց սարերըֈ Մեր
դաշտերն էլ, ասացին, կերից նեղ տարի կունենանք՝ ձեզ
ձմեռանոցֈ Երեսուներկուսի ամռանը, կտրված գնալ-գալուց
հետո առաջին անգամ, նրանք հոտերը քշեցին Ծմակուտի
միջովֈ Բջջի Լևոնը գյուղի տակ ճանապարհի կողքերին սյուներ
տնկել տվեց ու սյունից սյուն կարմիր պաստառ ձգեց ԱԶԻԶ
ԴՈՍՏԼԱՐ ԽՈՇ ԳՅԱԼՄԻՇՍԻՆԻԶ,- և դպրոցի ամբողջ աշակերտությանը դուրս բերեց կանգնեցրեց ճանապարհի կողքերին, որպեսզի պիոներները և կոմերիտականները ոչ մի ուլի և
ոչ մի գառան չթողնեն պաստառի տակով չանցնելֈ Լևոնր շատ
չարչարվեց փողային նվագախումբ հավաքելու վրա, և նրան այդ
գործի կազմակերպման մեջ լավ օղնեց Հովըտի Խաչիկր՝ որ
Հովըտից երեք ու Շամուտից երկու շեփորահար էր ուղարկել,
այդպիսով դասավորվել էր էսպես մի յոթ հոգիֈ Լևոնը իր կաղ
աներոջն էլ խառնեց դպրոցականներին՝ որ նրանց շեշտով դհոլ
խփի և սա, ոչինչ, լավ հարմարվեց,– մի խոսքով կարգին նվագախումբ էր, բայց հոտը խրտնում էրֈ Շեփորի առաջին կանչի
հետ հոտը խախալվեց իր մեջ, պտույտ տվեց, պտտվեց ու մեկ
էլ փախս ընկավֈ Լևոնին էլ իր մեջ վերցրեց ու տարավ, և դեռ
շատ կգնար Լևոնն այդպես ոտքերը տնկած, բայց հոտը ցանցառացավ, բաժան-բաժան եղավ, և Լևոնն ընկավֈ Նրանց չոբանը
եկավ Լևոնին ասավ. Ա՛ դոստում, շատ ենք շնորհակալ, բայց
առանց նվագի էլ շնորհակալ ենքֈ Լևոնն ասավ, Քու գործը
չիֈ
Լևոնը կարծում էր մեղավորը շեփորահարներից որևէ մեկն
է, որ պահանջվածի պես չի փչում, բայց լավ չէր հասկանում, թե
հատկապես ով չի փչում պահանջվածի պես և լռեցրեց
Մեսրոպի եղբոր տղային, որի խժբժան աչքերից լավ էր երեում,
որ նա դեմ է հայ-թարք ժողովուրդների բարեկամությանն ամբողջ աշխարհում: Բայց ոչխարը դարձյալ խրտնում էր, և նա
աներոջը շարքից հեռացրեց, հետո մեկ առ մեկ լռեցրեց բոլորին,
և ոչխարն անցավ ԽՈՇ ԳՅԱԼՄԻՇ–ՍԻՆԻԶ ԱԶԻԶ ԴՈՍՏԼԱՐ
կարմիր պաստառի տակովֈ Լևոնը կես րոպեն մեկ կոչ էր արձակում. «Կեցցե ժողովուրդների բարեկամությունն, ուռա»,
«Կեցցե բանվորա-գյուղացիական մեր հզոր Կարմիր Բանակն,
ուռա», «Կեցցե ընկեր Տուխաչևսկին, ուոա»:
Ուռաաաաա, զիլ ծղրտում էին դպրոցականներըֈ
Լևոնը, այո, մեծ կազմակերպիչ էր, մանավանդ առաջին
տարիներին շատ մեծ գործ տեսավֈ Եվ ընդամենը Մեսրոպի
տարիքին էր, տարեկիցներ էին, Ծմակուտի դպրոց, հետո՝
Հովըտի դպրոց մի երկու տարի միասին էին գնացելֈ
Մեսրոպ, կարգադրեց Լևոնը, ձի նստիր, մեր էս բարեկամներին տար սարը հասցրու, քեզ ուղեկից եմ նշանակումֈ
Մեսրոպը չասաց «հենց հիմա»:
Կկարգադրեմ երեք աշխօր կգրեն,– ասաց Լևոնըֈ
Մեսրոպը չէր խոսումֈ
Ես կուղեկցեի, բայց ձիանոցի բացմանը ներկա եմ գտնվելու,Մեսրոպ, իմ փոխարենֈ Իմ ներկայացուցիչն ես, Մեսրոպ,
գովեց Լևոնըֈ
Բայց Մեսրոպր կողքին չէրֈ Ավելին՝ մոտերքում էլ չէր: Այո,
ուրեմն այդ եռուն օրերին Լևոնը սովոր էր, որ ով իրեն պետք
լինի՝ կողքին կանգնած լինի, և կարգադրություններ ու առաջարկություններ էր անում կատարողներին չնայելովֈ Գիտեր, որ
այդ կարգադրությունները կարևոր կարգադրություններ են և
գետնին չեն ընկնի, մեկնումեկը կբռնի օդումֈ
Մեսրոպ, ինքնագլուխ՝ ինչո՞ւ կողքիս չես, ասաց Լևոնըֈ
Մեսրո՛պ, զայրացավ Լևոնըֈ Թու, ես քո մնացորդ,
հայհոյեց Լևոնը և հանկարծ հասկացավ, թե ի՞նչն է իրեն
ջղայնացրելֈ Լևոնը ձին քշեց Ղազարենց դուռըֈ Ո՞ւր էֈ
Այրին ասաց, որ Մեսրոպն առավոտվանից տանր չի, չգիտի
ուր էֈ
Ձեր հրացանը մի դուրս բեր տեսնեմ, ձիու վրա ձեռքը
կոնքին՝ ասաց Լևոնըֈ
Այրին ներս մտավ, դուրս եկավ ու ասաց, որ պատի մեխին
հրացան չկաֈ
Թո՛ւ, ես քու դաշնակցականֈ Լևոնը ձին չռատելով
տարավ կարճ ճանապարհով, քարերը տակից փախցնելով՝
լանջի քարքարուտների միջով, լողաց անցավ արտերը, մտավ
անտառֈ Խաշամը համաչափ խշրտում և րոպեումեջ շխկում էր
մտրակըֈ Ավելի կարճ ճանապարհը Շեկ յառանդների ճանապարհն էր, բայց Շեկ յառանդների ճանապարհին մի փոքրիկ
խայտառակ պատմություն էր թաքնված, Լևոնը խփեց ու
շեղակի դուրս եկավ Հին խաչքարեր, ապա Գեղատեղերի գլխով
դուրս եկավ Թախտերֈ Թախտեր չելած՝ լանջին ցատկեց
նժույգից, ձիու ոտները սանձով խճճեց ու ինքը գնաց կուզեկուզ
վազքով, ասես խոճկոր էր բռնումֈ
Ժայռի նեղ ծերպում, ծալված, հրացանը ծնկներին՝ Մեսրոպը
պապիրոս էր շինումֈ
Հլա, հևաց Լևոնը, չի էլ ամաչում՝ հանգիստ ծխում էֈ
Ի՞նչ է, Լևոն, տակնիվեր նայեց Մեսրոպըֈ Լևոնը
կանգնել էր ծերպին շեք-տված, տակփոխ երկարաճիտները դրել
էր մեկը ծերպի մի պռնկին, մյուսը՝ մի, և գալիֆե շալվարի շեքը
ձգվել պատռվում էրֈ Ոտքերի տակից Մեսրոպի աչքերը նայում
էին բոլորովին սառը, և սև ունքերի տակ աչքերը լիքն սպիտակուց էին, և Մեսրոպի մատները թղթի վրա թութուն էին տրորում բոլորովին հանգիստֈ Եվ Լևոնն ասաց ակամա ծիծաղելով.
Լուրջ-լուրջ էլ հարցնում եսֈ
Մեսրոպը լիզեց թուղթը, բայց թուղթը չթրջվեց: Մեսրոպը
նորից լիզեց, բայց լեզուն բերանում ցամաքել էր, և թուղթը
թղթին չէր կպչումֈ Գնա, Լևոն, ներքևից վերև ասաց
Մեսրոպըֈ
Որ չգնամ՝ ի՞նչ կլինիֈ Լևոնը ժպտում ու հասկանում էր,
որ վախից է ժպտումֈ
Մեսրոպը ձեռքը հրացանին տարավֈ
Ու անհարմար էլ չես զգա, չէ, չես զգա, չէֈ
Գնա, ձենդ գլուխդ մի գցիրֈ
Լևոնը դեմ չէր, համաձայն էր հեռանալուն, այնքան որ մի հիմարության վրա մի հիմարություն էլ չավելացներ Մեսրոպը՝
չկրակեր Լևոնի վրա, բայց Լևոնի վախը հոգու խորքերում արմատներ չուներֈ Լևոնը Մեսրոպից հիմա վախենում էր այնքանով, որ նրա ձեռքին հրացան կար, հրացանի փակաղակը
բաց էրֈ Իսկ հրացան՝ Լևոնը շատ էր կրակել, գիտեր քանդելհավաքել և որ վառոդը թաց եղավ՝ փամփուշտը չի պայթի,
պայթելուց հետո էլ եսիմ, ընդամենը արճիճ է, էլիֈ Լևոնն արճիճ
շատ էր տեսելֈ Մեսրոպի մեջ Լևոնին անհայտ բան չկարֈ
Նրանք երկուսով, երբ տասնհինգ–տասնվեց տարեկան խոզարած լակոտներ էին, սարի ճամփին Շեկ յառանդներում
կանգնեցրին Հոտած Նիկալի կնկան: Հոտած Նիկալի կնիկը
կարծեց պանիր են ուզում ձեռքը տոպրակին տարավ, բայց մեկ
էլ հո չկարմրեցֈ Շփոթված նայեց մեկ սրան, մեկ նրան ու
ջղային-ջղային գնաց իր ճամփանֈ Իսկ նրանք վազում էին նրա
կողքերից և վիզները ծռած խնդրում էին կարծես երկու կարտոլ,
մի խնձոր կամ մի կտոր հացֈ Նիկալի կնիկը, ճիշտ է, ձեռքի
տոպրակը ցած դրեց ու ճանկելով՝ տվեց սևացրեց Մեսրոպի
աչք-մաչքը և քարով՝ փախչող Լևոնի ծոծրակին, բայց նրանք
հիմա էլ հեռվից էին գնում ճանապարհի երկու կողմով վիզները
ծռած, խոստանում էին նրանց խոզը պահել խոտը հավաքել
ձեռքի բեռը տուն հասցնելֈ
Ախըր հիմի ի՞նչ է դուրս գալիս, Մեսրոպ, ասաց Լևոնը
ոտներից մեկը ծերպի մի շուրթին, մյուսը՝ միֈ
Նրանք իմ հորն սպանեցին, Լևոնւ
Նադըրի տարվա բաները, Մեսրոպ, ինչի՞ ես մեր նոր
կյանք...
Իմ հորն են սպանել, քու հորը չեն սպանել, Լևոն, գնաֈ
Զսպանակվելով՝ Մեսրոպը կանգնեց, իրենով լցրեց ծերպըֈ Դե
գնա՜, ես քու, և հրացանով հրեց Լևոնի ծունկըֈ Գնա՛ֈ Եկել
վերահսկիչի պես գլխիս տնկվել է թեթև լակոտըֈ Ձի է նստել,
ղեկավարում էֈ
Լևոնը հեռանում էր և չէր նեղանում հայհոյվելուցֈ Մեսրոպի
հորն իրոք սպանել էինֈ Եվ Լևոնի ինքնասիրությունը չէր վիրավորվումֈ Իր ձեռքին եղած-չեղած մի մտրակ էր, նրա ձեռքին
հրացանֈ Բայց մի բան, որ հունցվում ու հունցվում էր Լևոնի մեջ,
թույլ չէր տալիս հենց այնպես ձեռները թափ-տալով վերադառնալ՝ ամաչում էրֈ Այնքան էր ամոթ, որ ձիուց էլ էր ամաչումֈ
Այդ նժույգը, շրջկոմի թաքուն ստիպմամբ, նախագահի տակից
հանել ու քաշել էին Լևոնի տակ, և հիմա, ձին տեսնելուց հետո,
տրորվելով մտքի հստակության ու պղտորության միջև, Լևոնը
կանգ առավֈ Ապա միանգամից շուռ եկավ ու, փափուկ ու
հավաք վազելով, ցատկեց ծերպըֈ Այդ ցատկն ինքնիրեն եղավ,
այդպիսի թափով՝ ծերպի պռնկին կանգ առնելը դժվար էր,
ուղղակի անհնար էրֈ Լևոնը, ճիշտ է, հետո պատմում էր, որ
ինքը որոշեց և վազեց և ցատկեց, բայց սուտ էր պատմումֈ
Ինչպես բոլոր մարդկանց, Լևոնին նույնպես թվում էր, թե իր
կյանքը իր որոշումների իրագործումն է եղելֈ
Լևոնը կարծում էր դեռ վազում է՝ ծերպ էր խցկվելֈ Այդտեղ
ամեն ինչը ինքնիրեն եղավ, ինչպես ինքնիրեն էր ծերպ ցատկելըֈ Մի քիչ գռմռոցից հետո Մեսրոպի ձեռքերը քամակին
կապած էին, Լևոնի ուսագլխին հագուստն ու մաշկը քրքրված
էին, բայց այդ ամենն այնքան միանգամից եղավ, որ արյունը դեռ
չէր հասցրել կարմրացնել քրքրվածըֈ Լևոնի ակնակապիճը
ուռչում ու կամաց-կամաց փոքրացնում էր արյուն լցված աչքը,
Լևոնի քիթը հաստանում ու տռզում էր, ասես պարկի մեջ
պանիր էին բթում, և Լևոնի ծունկն այնպես չէր ծալվում, ինչպես
ծերպ գլորվելուց առաջֈ Հրացանը Լևոնի ձեռքին էր և հրացանի
փողը երբեմն քերծում էր Մեսրոպի գոտկատեղի չոր ոսկորըֈ
Լևոնը գնում էր ձախ ձեռով գալիֆեն բռնած և զարմանում էր, թե
ինքն այղ երբ հասցրեց նրա ձեռքերր ծնկով ու մի ձեռով մեջքին
սեղմած պահել, մյուս ձեռքով արձակել, քաշել, հանել իր գոտին
և կապել, պի՛նդ կապել նրա ձեռքերըֈ Լևոնն արդեն սկսել էր
զարմանալ իր արածի վրաֈ Այդ զարմանքը քանի գնաց ուռավ, և
տարիներ հետո միայն զարմանքը կար, բուն դեպքը մոռացվել
էրֈ Տարիներ հետո իր արածը շատ կարևոր էր համարում և
արարքի կարևորության հետ իր անձի կարևորությունն էր
ներծծվում Լևոնի գիտակցությանը, և նա վախենում էր անցածպրծած ցատկի համար, տրորում էր ուսն ու ծունկը և մտածում,
որ հիմարություն էր արել կյանքը վտանգի ենթարկելովֈ «Պիտի
մի երկու ջահել ուղարկեի՝ ծեծելով բերեին»:
Հիմա, երբ ձեռքերը կապված էին, աջի ամբողջ թաթը մանր
ծակծկոցով այրվում էր և հրացանի նշահատիկն անընդհատ
քերում էր մեջքի նույն ողը, Մեսրոպը կարծում էր քսան տարի
սիրտը մխացել է հոր վրեժով և իր արդարությունը հիմա
կոխկրտում են, և Մեսրոպն իրեն խղճում ու լաց էր լինումֈ
Արտասուքների տաք հպումն այտերին՝ դուր էր գալիս նրան և
նա շարունակում էր գնալ արտասվելովֈ Մի հիմար մի հիմարի
մեղադրում էր մի բանում և սա հաճույքով էր մեղադրվում,
որովհետև ոչինչ էր և ուզում էր լիներ որևէ բանֈ Պատահականությունը պարապ երկու կերպարանքի դարձրել էր մեկին
կապված, մյուսին կապող, և սրանք հիմա մտածում էին, որ
իրենք կապվող ու կապող են կոչումովֈ Հաճելի էր գիտակցել, որ
երեկ Հոտած Նիկալի կնոջ կողքերով վիզները ծռած վազողից
իրենք դարձել են գաղափարակիրներֈ
Թաթը ցավից պայթում էր, թվամ էր ամբողջ արյունը մամլվել
է դաստակում և մաշկն այդտեղ բարակել է փառի չափ, ուղեղն
սկսեց մանր ցոլանքով հալհլել, Մեսրոպը կանգ առավֈ Լևոնը
հրեց հրացանով, և Մեսրոպը ետ հրվեց, որպեսզի ողն ավելի
տաշվի ու ավելի մրմռաֈ Եվ պարանոցը կիսաոլորած Մեսրոպն
ասաց դեպի Լևոնը.
Նրանք իմ հորն սպանեցինֈ
Լևոնը շտկվեց առողջ ոտի վրա՝ մի ձեռով բռնած հրացանն ու
շալվարըֈ Լևոնին ձեռնտու չէր հարցի այդպիսի նեղացումր, և
հրեց.
Գնա, դաշնակցականի մեկր դաշնակցականֈ
Եվ Մեսրոպր հասկացավ, որ ինքը նույնպես չէր ուզենա
խոսել միայն հորիցֈ Պարանոցը կիսաոլորելով՝ Մեսրոպն
ասաց.
Նրանք կործանեցին Անին, Մացոյի Լևոնֈ
Իսկ շուրջը լեռներ էին, ձորի բացատում գոմեր էին, իրենք
շեղակի մոտենում էին աղբյուրին, մտնում էին աղբյուրի ձորակը, որտեղից ելնելու էին շեղակի, և երևալու էր ոտները
սանձով խճճված ձին, հետո ծմակի պռունկն էր երևալու,
ներքևում կակաչի հովիտն էր, սարի բարձրությանը հավասար
ձորի վրա արծիվը նույն գծով կտրում ու կտրում էր օդը
շրջանաձև, և Մեսրոպն ու Լևոնը իրենք իրենց վրա սկսեցին
ֆորձոն տրակտորի տպավորություն թողնելֈ Եվ ուզում էին
ուրիշները նույնպես հասկանան, որ իրենք գյուղ նոր մտած
ֆորձոն տրակտոր ենֈ
Դե իմ խոսքն էլ էդ է, էլի, ասաց Լևոնը,– նացիոնալիստր հո պոզով-պոչով չի լինումֈ
Նրանց ոչխարը ծմակից դուրս էր գալիսֈ Լևոնն սպասեց
մինչև բոլոր չոբաններն իրենց նկատեցին և տարազատվելով
կապվածից՝ կոչ արձակեց. «Կեցցե արևելյան Ժողովուրդների
բարեկամությունն ամբողջ աշխարհում, առա»: Նրանք արևից
աչքները ձեռներով պաշտպանեցին ու նայեցին, իսկ Մեսրոպը
ունքերը հավաքեց, ծնոտը տնկեց ու ընդառաջ գնաց իր թշնամիներինֈ Նա հպարտ արհամարհանքով անցնելու էր, բայց այդտեղ մի սխալ եղավ, մի սարսափելի սխալ պատահեցֈ Նրանք
շրջապատեցին սրանց, մի կտոր պարան տվեցին՝ որ Լևոնն իր
շալվարը կապի, Անհարմար է էդպես, ա բալամ, երեխա չես
քամակդ բաց ման ես դալիս, հետո նրա գոտին տեսան Մեսրոպի ձեռքերի վրա, արձակեցին, շպրտեցին Լևոնին՝ որ մեջքին
կապի, և վրա-վրա խոսելով տնտղեցին Մեսրոպի ձեռքըֈ Ասացին, որ թաթի բոլոր ոսկորներն իրարից ընկել են, Մեսրոպին
պառկեցրին չոր գետնին, մի երկու պինդ չոբան նստեցին վրան՝
որ դեսուդեն չոլորվի ու փչացնի գործը, և խոշոր այտոսկորներով թուխ մի պառավ մսուտ ձեռների մեջ վերցրեց Մեսրոպի
թաթըֈ Պառավից ու բոլոր նրանցից ոչխարի կաթան ու բրդի
խառն հոտ էր գալիսֈ
Ադա ա բալամ, էսքանն էսօրվա բանի չի , և պառավը
ոլորեց ու հրեց Մեսրոպի բութըֈ Եվ տեսնելով, որ բութը երկու
տեղից է դուրս-ընկած, պառավը նորից ծործորացֈ է՛, ա
բալամ, բա էսպես երեխություն կանե՜նֈ Պառավն ի վերջո
չհամբերեց ու Լևոնին մեր հայհոյեց տղամարդու ուշունցովֈ Եվ
ճկույթը տնտղելով, հոդերն իրար հագնելու ճտտոցի հետ,
պառավը պարգևատրեց Լևոնին. Քյոռ հեյվան, տվել ախուջախ ես արել տղինֈ
Արտասուքը չորանում էր Մեսրոպի աչքերում և նա պարապ
ուղեղով ունկնդրում էր ցավըֈ Նա այդ պառավին չէր ատում, և
ոչ էլ նրանց, որ նստել էին իր վրա և ծխում էինֈ Ետևներից մի ձի
քաշելով ու ձեռքներին մի հրացան, Լևոնն ու Մեսրոպը մտան
անտառ, զրուցելով իջան, Շեկ յառանդներում լռեցին ու լուռ
անցան, հետո ձիուց, պայտից, գութանից, գոմաղբից, Սիմոնի
իշից խոսելով մտան գյուղֈ
Մի հինգ տարի հետո նրանք երեսոլն-երեսունհինգ տարեկան տղամարդիկ էինֈ Այդ տարիքում ամեն ոք որոշակի մի բան
լինում է, և Լևոնն իր մեջ կարծրացրել էր ժողովուրդների
բարեկամությունը, իսկ Մեսրոպը դեռ գնդում էր հայ, Անի, Լեոֈ
Մեսրոպը սովորում էր թվեր ու անուններ և հունցում ու
դարձնում Հայաստան, ինչին որ խոլոր էր նայում Լևոնը և ինքը
իրեն հիշեցնում, թե պետք է զգոն լինելֈ Լևոնը չէր թաքցնում,
զգուշացնում էր և՛ ի լուր Մեսրոպի, և երեսառերես Մեսրոպինֈ
Եվ իր մտքում Լևոնն արձանագրում էր, որ ինքն զգոն է
բազմակողմանիորենֈ Ոչ Լևո՛նն էր կորցնում զգոնությունը, ոչ էլ
Մեսրո՛պն էր դադարում Հայոց պատմություն կարդալուցֈ Եվ
իրարից գոհ էին, որովհետև իրարու գոյություն էին արդարացնումֈ Հետո գիշերով՝ որպեսզի գյուղը պանիկա չրնկնի,
Լևոնը պետանվտանգության աշխատողներ տարավ Ղազարենց
հին տունֈ Գործողությունը կոնսպիրացրել էր անձամբ ինքը և
իրեն ասել, թե ես ահա օպերացիան կոնսպերացրիֈ Այն երկու
ընկերը պիտի պահվեին դռների ետևը, ինքը պիտի ծեծեր դուռըֈ
Շանը լռեցնելու համար Լևոնն անձամբ ինքը յուղի մեջ թաղիք
էր տապակել, և խեղճ շունը ծամում հա ծամում էր, ամբողջ
գիշերը, երբ արդեն Մեսրոպին տարել էին, շունը դեռ ծամում էր:
Խաբվեց միայն շունըֈ Մեսրոպն արթուն էր և սպասում էր
նրանց, որոնք եկել էին իբր թե հողբաժնից. սեղանին Լեո ու հոր
լուսանկարն էր դրելֈ
Ես եմ, Մեսրոպ, Լևոնն է, լուծը որտե՞ղ ես դրել, պետք է՝
չեմ գտնումֈ
Լուծը վզիս է, Լևոն, ասաց Մեսրոպը, քեզ իմ գլուխն է
պետք՝ գլուխս վրաս էֈ Ու քանի իմ գլուխն իմ վրա է... Մեսրոպը բացեց լուսամուտի փեղկն ու հրացանը պահեցֈ Տղերք,
ձեզանից ո՞վ է թուրք, թող առաջ գաֈ
Ասացին, որ իրենք երկուսն էլ հայ են, իրենց մեջ թուրք չկաֈ
Դե, Լևոնն էլ հայ ու հայ էր Մեսրոպը հրացանը ետ քաշեցֈ
Նա նրանց համար պահարանի տակի դարակից, ամանների
ետևից, հանեց լիտրանոց օղու շիշը, բայց նրանք ուրիշ բան էին
փնտրումֈ Եվ չէին գտնում, որովհետև չկար, չէր եղելֈ Եղածը
սեղանին էր՝ մի Հայոց պատմություն, աշխօրի գրանցման մի
գրքույկ, և դեմներր նստած Մեսրոպը, որ հանդարտ թարթում էր
աչքերըֈ Ի՞նչ եք ուզում, տղերք ջան, ինչ կամ՝ էս եմ, ձեզանից
պահելու բան չունեմ, հայ եք, հո թուրք չեքֈ Հայրենասեր եմ,
տղերք ջան, ձեզանից ի՞նչ թաքցնեմֈ
Թուրըդ որտե՞ղ ես պահել, քմծիծաղով հարցրեց Լևոնը,
և այն երկուսր աշխուժացան, Մեսրոպր սփրթնեցֈ Հրացան շատերն ունեին և հրացանի մեջ՝ լոբի ու նապաստակ սպանելու
կոտորակֈ Իսկ թուրն արդեն լուրջ էր թվում հիշողությունների
այն թաքուն թելադրանքով, որ թուրը եղել էր սպիտակ կազակների զենքն ընդդեմ մեր կարմիր բանվորների և Անդրանիկի
զենքը թուրքերի դեմֈ Թուրն այդքան լուրջ էր թվում, մանավանդ
որ՝ պատից կախված յափնջին ծածուկ հիշեցնում էր մոլեգին
Չապաևֈ
Խանչա՞լըֈ ճիշտ, որտե՞ղ է խանչալսֈ
Տունը խառնեցին՝ խանչալը չկարֈ Մատնահարում էին սյուներն ու պատերը՝ ստուգելու թե նրանք փո՞ւչ չեն, նրանցում
զե՞նք չկա պահածֈ Սյուներն ու պատերր փուչ չէին և խանչալն
էլ չկար ու չկարֈ Մեսրոպն էլ է մատնահարում սյուներն ու
պատերըֈ Քափ ու քրտինք մտան, բայց խանչալը չկար ու չկարֈ
Լևոնն անկյուն տարավ Մեսրոպին, քչփչում էր և մոռացել էր
կոնսպիրացիա, ինտերնացիոնալիզմ, համաշխարհային,
մասշտաբ, Քերզոնի հուշագիր, կուչ էր եկել, դարձել էր
գյուղացի մարդֈ Եվ ամաչում էր, ինչպես ամաչում են թանկ
հյուրի առջև դնելու մի երեսատեղի բան չունենալիսֈ Մեսրոպը
նրան լսում էր ականջը բերանին դեմ արած և շուտ-շուտ ասում
էր՝ հա, այո, լավ, հա, այոֈ Լևոնն ուրեմն Մեսրոպին ասում էր,
Ամոթ է, կենտրոնից ասել են Ծմակուտ նացիոնալիզմ կա, հիմի
մենք կենտրոնին ասենք չկա՞: Մարդիկ քաղաքից վեր են կացել
եկել մեր դուռը, հիմի դատարկ ձեռքով ե՞տ ղրկենքֈ Լեյտենանտ
մարդիկ են, այ էն ջահելը լեյտենանտ էֈ Հա, այո, ասում Էր
Մեսրոպը, ապա ջղայնացավ, ինչո՞ւ ես ինձ բացատրում, ես
անհասկացո՞ղ եմֈ Գտիր, գտնենքֈ
Խանչալն ընկած էր մառանում, կաղամբի գլուխների մեջ:
Անմեղ-անմեղ մտել էր արանքները, կարծես թուրն ինքը չէր, ու
ժանգոտել էր, կարծես էլ չէր մաքրվելու ու կայծակի պես շողալու ժողովուրդների բարեկամության գլխինֈ Կաղամբը նրանով կոթատել ու այդտեղ էլ մոռացել էինֈ Մեսրոպը դրա համար
կնոջը մի լավ հայհոյեցֈ Զենքը քու ինչ խելքի բանն է, տո հավի
գլուխ, զենքի հարգը դու ի՜նչ գիտեսֈ Մեսրոպը տեղնուտեղը
մաքրեց խանչալը, գտավ պատյանը և այդ կաղամբկտրիչից
զենք սարքեց՝ որպեսզի մի կարգին իրեղեն ապացույց լիներ և
Լևոնը շրջկենտրոնի առջև սևերես չմնարֈ Հետո ուրեմն
պարզվեց, որ դա նշանավոր տարի է: Մեսրոպը համենայն դեպս
այն արեց, որ Լևոնը տարիներ հետո ազատ կարող էր պարծենալ. «Իմ ամբողջ գիտակցական կյանքում մե՜ծ գործունեություն եմ ծավալելֈ Ինչե՜ր քաշեցինքֈ է՛լ տրոցկիզմ, է՛լ սաբոտաժ,
է՛լ ղաչաղություն, է՛լ նացիոնալիզմֈ է՜, երեխեք, բա դուք կարծում եք էսքան ազատ կյանքր հե՞շտ ենք կառուցել»:
Հաճելի էր պապից պապ ու հորից հայր մաշված փոցղ,
գոմեշ, հնձել, սամի, թրիք, կորեկ, այ գյադա բառերի փոխարեն
զրնգացնել գործունեության, գիտակցական կյանք և ուրիշ նոր,
դեռ արկղերից չհանված քամհար մեքենայի պես յուղած նոփնոր բառերֈ Միայն թե Լևոնը հաճախ մոռանում էր նացիոնալիզմ բառը և քիչ էր մնում դրա փոխարեն, էնիքը, մեսրոպիզմ
ասերֈ
Մեսրոպն անպատասխան չթողեցֈ Նախ Լևոնը Մեսրոպին
խաբել էր, ասել էր մեր հայաստաններում –բաներում մի տեղ
էլեկտրակայան կկառուցես ի փառս քու հայ ժողովրդի ու կգաս,
Մեսրոպին այնինչ Սիբիր էին տարելֈ Մի տասը տարի հետո
եկավ, եկավ մտավ գրասենյակ, հավաքեց Լևոնի օձիքն ու թափ
տվեցֈ Ժողովրդի թշնամի Լավրենտի Բերիային օգնում էիր,
հա՞: Իսկ գիտե՞ս, որ Բերիային գնդակահարեցինֈ Խիղճ ունեցիր
ու գնա ասա քեզ էլ գնդակահարեն, խիղճ ունեցիր, խիղճ
ունեցիրֈ
Լևոնը ետ-ետ չարեցֈ Հավաքեց Մեսրոպի օձիքն ու թափահարեց. Քեզ խելոք պահիր, հա, թե չէ կուսակցությունն էս
անգամ չի խղճա, Սիբիրը մեծ էֈ
Մեսրոպր թողեց նրան, ետ գնաց, ոտից գլուխ չափեց նրան և
արհամարհեց. էդ՝ կուսակցությունը դո՞ւ եսֈ
Լևոնի տրեխը ծակ էր, գուլպան ծակ էր, կոշիկի ու գուլպայի
միասնական ծակից մեծ գլուխը հանել էր բթամատը, Լևոնը
սափրված չէր, վրայից գոմահոտ էր գալիս, Լևոնը չասաց, թե
կուսակցությունն ինքն էֈ Լևոնը խեղճ-խեղճ ասաց.
Չէ, ես ի՜նչ կուսակցություն եմֈ
Բա էդ ինչի՞ ես անունից խոսումֈ Լևոնը չէր պատասխանում, և Մեսրոպը հպարտությամբ գամեցֈ Սիբիրից ես եմ
գալիս, չափերի մասին ինքն է խոսումֈ
Դե ինչ անեմ, ասաց Լևոնը, ես էլ Բեռլինից եմ գալիս:
Եվ ապա երկուսն էլ լուռ ու ճնշված էին, ու մեղք էին ջահել
օրերի եռանդուն կռիվը վերցնում էին ծերունական ուսերինֈ Այդ
ժամանակ միջամտեց տնտեսության Աբգար նախագահը.
Պարապ-սարապ քիչ խոսեքֈ Գնացեք աշխատեցեք, Լևոն՝
դու ֆերմայի վարիչ, Մեսրոպ՝ դու ձիապանֈ
Բացառությամբ իրենց ֆերմայական աշխատանքի, նրանք
երկուսն էլ ներքուստ դոհ էին ապրած կյանքիցֈ Նա շքանշանի
պես իր աքսորն էր կրում, մյուսի շքանշանն ավելի փայլուն էր՝
սոցիալիզմի ամբողջ նվաճումներըֈ Այդպես գրանցվում է
աշխօրը, քաջագործությունը, գնահատվում է աշակերտըֈ Եթե
աշխատանքը չդառնար աշխօր, սխրանքը՝ շքանշան, գիտելիքը՝
գնահատական, շատ լավ կլիներ, քանի որ արարքը բեմ չէր
հանվիֈ Արարքի ետևից բեմ է ելնում արարողը, և այնքա՜ն
անելիք է մնում չարվածֈ
Մեսրոպին թվում էր իր արդարությունը հաղթել է, և դրանից
էլ դարձել էր մեծախոսֈ «Անարդարության ոտները կարճ են,
Մոսկվա Կրեմլ, Պրեդսեդատելյու Պրեզիդիումա Վերխովնովո Սավետա Սայուզ ԷՍԷՍԷՌ, մեր հանդերը մեզ տվեք, հը՞»:
Արջը նրան մի լավ գզեցֈ Տասը փթանոց ջլակույտն առած՝
արջը գլուխ դրեց այդ նիհար-միհար բիձուկի հետֈ Սա Սիբիրում ֆրանսերեն մի երկու բառ էր սովորել, ասում էր քաղաքատնտեսություն, Աֆրիկա, Լուկուլլոս, համաշխարհային պատերազմ, և արջը մանկության ձորերի խաղալիք էր թվումֈ Լևոնը
նրան ասաց ձորերում արջ է երևացել, Պարկուճիդ գլխին
արճիճ դիր, ասաց, իսկ նա ասաց.
Կոտորակը մորթին փչացնում էֈ
Քոլ գործն է, նեղացավ Լևոնը, իմը զգուշացնելն է:
Աշունքանում էրֈ Անտառի զովը դառնում էր ցուրտ և արևը
դուրեկան էրֈ Հաճարենու կարմիր խաշամը դիզվում ու դիզվում
էր, և աղբյուրները լռում էին խաշամի տակ: Մամուռներից ջուրը
քամվում ու կաթում էր զնգոցով, և ծանր էին այդ կաթիլներըֈ
Մամռանկար ժայռերը նայում էին կիսավայրենի պապի նման
խոժոռֈ Կիպ-կողքի աճած երկու հաճարենի փափուկ ու տևական քամուց մաշում էին իրար, և մարդ դրանից դառնում էր
ջղայինֈ Մոշահավը լուր էր տանում, լուր էր բերում, և Մեսրոպը
յոթ անգամ նշան բռնեց, բայց ինքն էլ չէր հասկանում, թե ինչու
չի կրակումֈ Անտառն անտառ է և կուզես թնդանոթ տրաքացրու՝
միևնույն է, անտառը չես լցնի քեզանովֈ Մեսրոպն ուրիշի տուն
էր մտելֈ Մոշ էր ուտում և ինքը իրեն ասում էր թե մոշ է ուտում
ու շատ հանգիստ էֈ «Աթոյի խամահատում մոշ եմ ուտում»:
Մեսրոպը կարծում էր այդտեղ կողքերին մի տեղ պիտի գրած
լինեն Գիքոր, Լևոն, Մեսրոպ անունները, Մեսրոպն ուզում էր
խամահատը լցվեր հին այն օրվա անհամ կատակներով, անալի
կարտոլով ու կրակի ճարճատյունովֈ Մեսրոպն իրեն ասում էր
թե մոշ է ուտում, բայց աչքի պոչով փնտրում էր հին կրակատեղը և չէր ուզում հասկանալ, որ թիկունքն ընդարմանում,
մազերը կոշտանում ու գլխարկը գլխին բարձրանում էֈ
Կոնսպիրացիա, ասաց Մեսրոպըֈ Հյուսիսային բևեռ,
հարավային բևեռֈ Եվ արմունկով զգալով փակաղակի կարծրությունը, Մեսրոպը մտածեց, որ ինքը ժպտում էֈ Լավ մոշ
էֈ Ու նույն պահին էլ տեսավ, որ բուռը բացվում ու մոշերը
թափվում ենֈ
Անտառը լռել էրֈ Հաճարենիները չէին քսվում իրար, և շուռ
եկած ծառի արմատաբուրգին գլուխը դեսուդեն էր թեքում
մոշահավըֈ Մեկը մի տեղ շունչը պահել էր, և Մեսրոպը սիրտ
չէր անում նրան տեսնելֈ Ուղեղն ականջների մեջ խշշում էր,
ապա քունքից քրտինք գլորվեցֈ Արջըֈ Նա շուռ եկած հաճարենու մոտ էր, Մեսրոպը կարծես տեսնում էր նրան, բայց չէր
կարողանում զատել հաճարենուցֈ Ամբողջ հաճարենին արջ էր
և ամբողջ անտառն էր արջֈ Մկանների շրշյունով նա կանգնեց,
կանգնեց, թաթեր ունեցավ, թաթերին երկարելով կեռվեցին
ճանկերը, և շրշյունը լռեցֈ Մեսրոպին մի պահ թվաց, թե ինքը
երեխա է ու այգի է մտել ու նա Ղալանց մեծ պապն է, նայում էֈ
Այ անտեր, ասի, երկու մոշ եմ կերել, ես քեզ ի՞նչ եմ
արելֈ Կանգնել էր ու նայում էր, նայում էրֈ Արջ տեսած կա՞ս:
Տեսել էիֈ Կամ, ասացի, քոթոթների հետ ճամփի վրա
կանգնել էրֈ Բայց էդ անգամ չվախեցաֈ Մի ուրիշ անգամ վախե-
ցաֈ Հաչա ծառի արանքում քոթոթ էր սատկել, ընկել էր արանքը,
երկու կողմի վրա կախվել ու չէր կարողացել դուրս գաֈ Կարծեցի մայրը մոտերքում է ու թաքուն հետևում էֈ
Մոտերքում է եղել ու քեզ թաքուն հետևել է, ես դրանց
տեսակը դիտեմֈ Աչքերը՝ պարա՜պ, շուն է, գիտե՞ս, շան պես մի
բան էֈ Բերանը բացեց ու ոռնալով վրա քշեցֈ Շուն էր, շան ցեղ էր
ու ոռնում էրֈ Ու փորատակի շեկ բուրդը օրորքի հետ մգվում -
բացվում, մգվում-բացվում էրֈ
Մեսրոպն զգաց, որ ինքը կատաղում ու պնդանում է, որ ինքն
է նրան ուտելու,նա իրեն չի՛ հաղթելուֈ
Ինչու էի ջղայնանո՞ւմֈ Անասուն անասունի մեկն էր ու
առանց հասկանալու գալիս էր ջարդիֈ Չէր մտածումֈ Հրացանը
կարծես գետնին պիտի լիներ, կարծես թե գետնից վերցրի
հրացանըֈ Բայց թե երբ էի գցել՝ էդ մեկը լավ չեմ հիշումֈ Ինչքան
ուժ ունեի՝ կոթով իջա դրա գլխին, պպզեց ու ոռնաց, հրացանր
փշրվեցֈ Երկաթն ուզեցի կոխեմ բերանը խլեց ու մեկ էլ տեսնեմ
գզում էֈ Փաթաթել, խառնել է իրեն ու գզում էֈ Ցավ չկա, մի
սարսափ է, մի տաքություն, գռմռոց ու մի կեղտոտ հոտֈ Ու
ձեռներս գցում եմ դրա ձվերին, ձվերին, ձվերին ձու չկա, չեն
բռնվումֈ Վերջին հույս են, ձեռս գցում եմ՝ չկան, չկան էդ
անտերներըֈ Պատահել է, չէ՞, ես շատ եմ լսել՝ բռնել ու բաց չեն
թողել ձվերը ու հաղթել ենֈ Բայց ինձ համար՝ չկայինֈ Ձեռս
գցում էի՝ չկայինֈ Անբախտությունը դրան են ասում, էլի, էդ
անտեր բախտից ես չունեմ, հո զոռո՞վ չի, ինձ բաժին չի հասել էդ
անտեր բախտիցֈ
Հետո՞:
Չեմ հիշում, ասում են շներն են ազատել:
Լավ, բա էդ ո՞նց կպատահի, որ արջը ձու չունենաֈ
Քու գլուխն էլ իմ գլխից է, ասացֈ Քած է եղել իմ արջը
քած է եղելֈ Աշխարհը լիքը արջ ու որսորդ է,պիտի հանդիպեն,
պիտի կամ կրակելով սպանի, կամ ձվերը ոլորելով, իսկ իմ
արջը կոտորակիս օրն ու քած է գալուֈ Ամբողջ կյանքս էդ է եղել:
Երկու ամիս նա շրջանային հիվանդանոցում էր պառկել, մի
այդքան էլ դռներին էր պտտվում, և այդ ամբողջ ժամանակ նա
մտածում էրֈ Նա ինչ-որ եզրակացության էր եկել և զրուցակից
էր փնտրում, բայց գյուղացիները նրա փիլիսոփայության հետ
գլուխ չէին դրել ու գլուխ չէին դնումֈ Նրա զրույցներից
գյուղացիները դուրս էին բերել արջն ինչու է ուժեղ որովհետև
ձվեր չունի, բայց դա գյուղացիների սարքածն ու գյուղացիների
ուրախությունն էր նրա չմեռնելու համարֈ Նրա հետ միայն սեբաստացի դարբին Հայկր կարող էր զրուցել, բայց Հայկն էլ
սկզբներում աչքը վախեցած էր, վերջերում էլ՝ արդեն հոգնած ու
հուսահատվածֈ
Վաթսուն տարի ապրել եմ ու թե մի բան եմ հասկացել՝
որսի օրրֈ Արջն ինչո՞ւ է ուժեղ, որովհետև արջը ծմակ է, ծմակի
մի մասն էֈ Իր մի մասով ծմակը արջ է, դե հիմա գնա գտիր, թե
որտեղ է ծմակը վերջանում ու սկսվում արջըֈ Ուզում էի
փախչել՝ ծառերը բռնեցինֈ Մոշահավը գիտեր արջի մասին ու
մի ժամ ինձ մոլորեցնում էրֈ Դրա համար էլ արջը ուժեղ էֈ
Լավ, ասացի ես, ի՞նչ է դուրս գալիս, ով ուժեղ է՝ ա՞րջ
էֈ
Դու մի քիչ սխալ ես ասում, ճիշտն էսպես կլինի. ով արջ է՝
ուժեղ էֈ Այսինքն սեփական ծմակ պիտի ունենասֈ Լևոնն,
օրինակ, ունի ու ուժեղ էֈ Ծմակ միայն ես չունեմֈ
Նա մտել էր երբեք էլ մայրուղի չհանող մի արահետ, որ նրան
տանում ու տանում, խորացնում ու խորացնում էր անտառի
վայրենության մեջ արջի ու հաճարենու, քարարծվի ու բվեճի,
եղնիկի ու քամու աշխարհֈ Այնտեղ ժայռերը ծերունու նման
խոժոռվում են, արջը, իբր, ճղճղված կոճղով նվագում է չգիտես
ինչ, կայծակները հրդեհում ու անձրևները մարում են կաղնիների հրդեհըֈ Առվակը թաքցնում է գայլի փափուկ ոտնափոխը
և գայլը մոտենում է եղնիկին, իսկ կեչու չոր ճյուղը տեսնում է
այդ դավը և կոտրվում ու զգուշացնում է եղնիկինֈ Եվ խոր ձյուն
է լինում և նիրհող անտառը հորինում է գալ ամառվա իր
հեքիաթր, որ սկսվելու է կկվականչով և ավարտվելու է վերջին
մոշերը հավաքող արջի ինքնամոռացմամբ և նապաստակի
միաչքանի քնովֈ
Կացինը ձեռքին՝ ամիսներով նա անտառներում է լինումֈ
Աղբյուրներին գուռեր է գցում, լորու կեղևից բաժակներ է
թողնում աղբյուրների մոտ և աղբրագլխի քարերին, մամուռի
մեջ, թողնում է իր անունը՝ Մեսրոպ Ղ– XX դ, իբր՝ Մեսրոպ
Ղազարյան, քսաներորդ դարֈ Թե քո լորու բոժակները քանի՜
շաբաթ են մնալու, թե քո կաղնու գռերը քանի՜ տարի են
դիմանալու, թե քո գիրը քանի ամիս է մնալու մամուռինֈ
Լևոնը կաֈ Գյուղ եկած լրագրողներին ասում է. «Շատ մեծ
գործունեություն ունեցա քսան-երեսնական թվականներին,
շա՜տֈ Որ Հիշում եմ՝ էդքանն ուղղակի մի մարդու բան չէր»:
Մեսրոպի մասին ասում է. «Լավ մարդ է, բայց իր օգուտն ու
վնասը չի ջոկում, ձին քացի է տալիս նրան, եզը՝ հարուֈ Անխելք
է, ձին պոզ չունի՝ կանգնիր առջևը, եզը քացի չունի՝ կանգնիր
ետևըֈ Օրենք է, պիտի ենթարկվես»: