Տունս դաշտում հեռու սպասում է հիմա
Տունս դաշտում հեռու սպասում է հիմա:
Շուրջը մութ է ու մուժ   կարմիր մշուշ ու մահ:
Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր  
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր:
Բայց կարոտս հիմա   հրափթիթ մի վարդ  
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ:
Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ:
1919-1920

