Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում
Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմա   այս վառվող արտում:
Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է` հոգնաբեկ ու հասուն...
Քո՜ւյր է հովը` անմարմին ու անշուք,
Երգը նրա   կարոտի մի շշուկ...
Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում` քաղցրաձայն ու կամաց:  
Արտը հրա՛շք է կարծես երազում  
Ու ծփում է` հոգնաբեկ ու հասուն...
1919-1920

