Դեպի երկինք է տանում ճանապարհը հին
Դեպի երկինք է տանում ճանապարհը հին։
Քn հմայքն եմ ես երգում այս երգում կրկին։
Քn հմայքը հեռավոր, քո հմայքը կույս,
Նորի՛ց ժպտում ես ահա կարոտած հոգուս։
Քn ժպիտն եմ ես տեսնում արևի հոգում,
Քn ժպիտը վարդագույն իրիկվա միգում։
Հո՛ւր է դարձել ու կրակ քո ժպիտը հեզ
Քեզ եմ նետում ես նորից սիրտս ողջակեզ։
Թող բորբոքվի՛, թող վառվի՛ կրակուն
Քո արնաշաղ, քո կարմիր կրակում։