Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին...
Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես` նայվածքդ հեռուն` Հավերժական Կապույտին...
Եվ մարմինը քո խնկաբույր հնամենի խունկեղեգ
Կայրեմ որպես զոհաբերում Հավերժական Կապույտին...
Կարս 1916
Մոսկվա 1917
Մոսկվա 1917