Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես — Ամենտի Երկրում
Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես   Ամենտի Երկրում:
Երբ հուշ դարձած կքնես   Ամենտի Երկրում...
Կհամբուրեմ, ջի՛նջ այնպես, շրթունքներդ ես, 
Կհամբուրեմ, քո՜ւյր իմ քեզ   Ամենտի Երկրում...
Մեռած աստղի լույսի պես, որ ժպտում է մեզ  
Դու իմ հարսը կլինես-Ամենտի Երկրում...

