Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Գարնան լուսե ամպի նման

Գարնան լուսե ամպի նըման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժըպիտ իմ հոգուն։

Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։

Դրոշմել ես բոցե կընիք
Մեռած իմ հոգում․
Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք,
Դո՛ւ իմ փրկություն․․․