Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Եղիշե Չարենց

Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա

Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա,
Հոգեվար հոգուս աչքերիս վրա...

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույս աչքերիս վրա...

Մահու պես քնքուշ դի՛ր մատներդ սուրբ
Խոնջացած, անհույս աչքերիս վրա...