Yervand Nazaretyan
Ես քեզ տեսա իմ մեջ և ինձ քո մեջ տեսա
Ես քեզ տեսա իմ մեջ և ինձ քո մեջ տեսա,
Վերից ինձ ուղարկված լուսաթռիչ պարգև,
Մեր սրտերը վեհից թև են առել, ահա,
Ու խնդությամբ լցված սլանում են վերև:
Իմ խոր անուրջներում ցնծուն պահ էի տենչում,
Եվ օրհնում եմ օրն այս, հենց այդ պահն է հիմա,
Փոխադարձ հույզերի փայլերով ենք օծվում`
Երանելի սիրո ծնունդ հոգեհմա:
Երկնային հայացքով շատ նուրբ ես, իմ արև՛,
Քնքշությամբդ արբած կրկնում եմ վստահ,
Վերից ինձ ուղարկված լուսաթռիչ պարգև,
Ես քեզ տեսա իմ մեջ և ինձ քո մեջ տեսա:
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Sobre Dance

Self-portrait in the mirror. 1960
Play Online