Yeghishe Charents

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տուն` շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՛նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում. շուրջս մարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս` լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի
Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՛ն վտարանդի`
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ` ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ մնաս բարո՛վ, մնաս բարո՛վ...

1919
Be the first who will comment on this
Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

The Conversation, 1969
The Conversation, 1969
Play Online